«Կուր-Արաքսյան մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կուր-Արաքսյան մշակույթ''', Հայկական լեռնաշխարհում և հարևան երկրամասերում մ. թ. ա. 3-րդ հազարամյա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Կուր-Արաքսյան մշակույթ''', [[Հայկական լեռնաշխարհ]]ում և հարևան երկրամասերում մ. թ. ա. 3-րդ հազարամյակում տարածված հնագիտական մշակույթի պայմանական անվանումը: Հայտնի է նաև «Վաղ արևելաանատոլիական», «Վաղ անդրկովկասյան», «Կարմրասև կոկված խեցեղենի» և այլ անվանումներով: Կուր-Արաքսյան [[մշակույթ]]ին հատուկ առաջին նյութերը հայտնաբերվել են [[1869]] թվականին, [[ԶագլիկԳարդմանք (տարածքային էթնիկ միավոր)|Գարդմանքի]]ում ([[ԳանձակՓիփ]]ի մոտ)գյուղում և [[1879]] թվականին,թվականին՝ [[Արմավիր]]ում: Կուր-Արաքսյան մշակույթը առաջին անգամ բնութագրվել է Բ.Ա.[[Կուֆտին]]ի աշխատություններում: Կուր-Արաքսյան մշակույթի ուսումնասիրությունը ինչպես [[ԽՍՀՄ]]-ում, այնպես էլ [[Իրան]]ում, [[Թուրքիա]]յում և [[Սիբիր]]ում, լայն ծավալ է ստացել վերջին տարիներում: [[Պեղում]]ներով հետազոտված Կուր-Արաքսյան մշակույթի կարևորազույն հուշարձաններն են. [[Հայաստան]]ում՝ [[Մոխրաբլուր]]ը ([[Էջմիածին|Էջմիածնի]] մոտ), [[Զրահրվիտ]]ը, [[Շենգավիթ]]ը, [[Հառիճ]]ը, [[Արևմտյան Հայաստան]]ում՝ [[Կարագ]]ը, [[Փուլուր]]ը, [[Քորուչութեփե]]ն, [[Վրաստան]]ում՝ Կ[[վացխելեբի]]ն, [[Ամիրանիսգորա]]ն, [[Խիզանահատզորա]]ն, [[Ադրբեջան]]ում՝ [[Քյուլթափա]] I ([[Նախիջևան]]ի մոտ): Կուր-Արաքսյան մշակույթի ազդեցության ոլորտները տարածվում են [[Հյուսիսային Կովկաս]]ում, [[Սիրիա]]յում և [[Պաղեստին]]ում: Կուր-Արաքսյան մշակույթի ծագումը քիչ է լուսաբանված: Եղած տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ նախնական տարրերը ձևավորվեւ են մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին քառորդում, իսկ զարգացման հիմնական օջախները եղել են [[Արաքս գետ]]ին հարող երկրամասերը (հատկապես՝ [[Արարատյան դաշտ]]ի): Կուր-Արաքսյան մշակույթին յուրահատուկ են փայլեցված սև մակերեսով, վարդագույն, դարչնագույն կամ գորշ աստառով, գնդաձև կանթերով խեցեղենը և օջախի պայտաձև կավե հենակները: Տիպաբանական այս տարրերը ընդհանուր են շատ լայն տարածքի համար: Կուր-Արաքսյան մշակույթը ունեցել է զարգացման երկու հիմնական շրջան, որոնցից առաջինը տևել է մինչև մ. թ. ա. 2600—2400 թվականները: [[Հայկական լեռնաշխարհ]]ում Կուր-Արաքսյան մշակույթի վաղ փուլը իր զարգացման գագաթնակետին է հասել մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին և 3-ի 1-ին կեսին: Կուր-Արաքսյան մշակույթի տնտեսությունը հիմնվել է ոռոգովի հողագործության և անասնապահության վրա: Բնակավայրերը կենտրոնացվել են գետափնյա շրջաններում: Մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին [[մետաղագործություն]]ն ու առևտրի առանձին ճյուղեր անջատվեցին [[երկրագործություն]]ից, և Կուր-Արաքսյան մշակույթի տարածման սահմաններում ձևավորվեցին վաղ քաղաքային մշակույթի տարրեր: [[Պեղում]]ների ընթացքում Մոխրաբլուրի կենտրոնում բացվեց մ. թ. ա. 3-րդ հազարամյակի 1-ին կեսին պատկանող տաճար, բնակավայրը շրջափակող հզոր պարիսպ և ջրամատակարարման բարդ կառույց: Մ. թ. ա. 2600—2400 թվականներին Կուր-Արաքսյան մշակույթի տարածման սկզբնական ոլորտից՝ Հայկական լեռնաշխարհից աստիճանաբար թափանցել է հարևան երկրամասեր, որտեղ այն չի կապվում մշակութային նախորդ շերտերի հետ: Զարգացման երկրորդ շրջանում (սկսած մ. թ. ա. 26-24-րդ դարերում) Կուր-Արաքսյան մշակույթի տարածման ոլորտը նորից սահմանափակվել է Հայկական լեռնաշխարհում և [[Կովկաս]]ում: Զգալիորեն փոփոխվել են տնտեսության ձևերը: Քաղաքակրթության զարգացման հիմնական օջախները դաշտավայրերից տեղափոխվել են նախալեռնային գոտի: Այս ժամանակաշրջանից մեզ հասել են առանձին հարուստ [[դամբարան]]ներ, մեծ քանակությամբ մետաղե [[զենք]]եր, կիկլոպյան ամրոցներ, որոնք վկայում են տոհմիկ ավագանու ձևավորումն ու տոհմատիրական կարգերի քայքայումը: Մ. թ. ա. մոտ 2100-1900 թվականներին Կուր-Արաքսյան մշակույթին փոխարինել է միջին բրոնզեդարյան մշակույթը:
 
[[Կատեգորիա:Մշակույթ]]