«Դմիտրի Խվորոստովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
==Կենսագրություն==
Ծնվել և ուսանել է [[Կրասնոյարսկ]]ում ([[Սիբիր]])։ 1989-ին ճանաչվել է հեղինակավոր Կարդիֆ երգիչ միջազգային մրցույթում։ Հենց սկզբից էլ հանդիսատեսը հմայվել է նրա մշակված ձայնով, երաժշտական գծի բնածին զգացումով և բնական լեգատոյով։ Արևմուտքում իր օպերային դեբյուտից հետո (Չայկովսկու «Ագռավի աղջիկը»՝ Նիսի օպերայի թատրոնում) նրա կարիերան ընթացել է կանոնավոր ելույթներով աշխարհի խոշոր օպերային թատրոններում և ճանաչված միջազգային փառատոներում, այդ թվում՝ [[Լոնդոնի Թագավորական Օպերա]], [[Քովենթ Գարդեն]], [[Նյու Յորք]]ի Մետրոպոլիտեն օպերա, [[Փարիզ]]ի օպերա, Բավարիայի պետական օպերա, Զալցբուրգի փառատոն, Միլանի Լա Սկալա, Վիեննայի պետական օպերա և Չիկագոյի Լիրիկական օպերա։ Հռչակավոր երգիչը պահանջարկ է վայելում մոլորակի յուրաքանչյուր անկյունում, սկսած Հեռավոր Արևելքից մինչև Միջին Արևելք, [[Ավստրալիա]]յից մինչև Հարավային Ամերիկա։ Խվորոստովսկին ելույթներ է ունեցել Լոնդոնի Վիգմոր համերգասրահում, Էդինբուրգի Թագուհու սրահում, Նոր Յորքի [[Քարնեգի Հոլ]] սրահում, Միլանի [[Լա ՍկալայումՍկալա]]յում, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, Բարսելոնայի Լիսեուում, Տոկիոյի Սունտորի և Վիեննայի Մյուզիքվերեյն համերգասրահներում, պարբերաբար համերգներ է ունենում աշխարհի լավագույն նվագախմբերի՝ Նյու Յորքի և Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, ինչպես նաև մեծանուն դիրիժորների, այդ թվում՝ Ջեյմս Լևինի, Բեռնար Հայթինքի, Կլաուդիո Աբբադոյի, [[Լորին ՄաազելիՄաազել]]ի, Զյուբին Մեհթայի, [[Յուրի Տեմիրկանով]]ի և [[Վալերի ԳերգիևիԳերգիև]]ի ղեկավարությամբ։ Դմիտրին երաժշտական և անհատական սերտ շփումներ ունի [[Ռուսաստան]]ի հետ։ Նա առաջին օպերային երգիչն է, որ մենահամերգ է ունեցել նվագախմբի և երգչախմբի հետ Մոսկվայի Կարմիր հրապարակում. այն հեռարձակվել է աշխարհի ավելի քան 25 երկրներում։ Դմիտրին Մոսկվայում հանդես է եկել սեփական հատուկ համերգաշարով՝ «Դմիտրի Խվորոստովսկի և ընկերներ» վերնագրով։ Նա հրավիրել է այնպիսի հայտնի արվեստագետների, ինչպիսիք են [[Ռենե ՖլեմինգըՖլեմինգ]]ը, Սումի Յոն և Սանդրա Ռադվոնովսկին։ 2005-ին նախագահ Պուտինի հրավերով պատմական շրջայց է կատարել Ռուսաստանի քաղաքներում, երգելով բազմահազար մարդկանց ներկայությամբ՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված զինվորների։ Ամեն տարի շրջագայում է Ռուսաստանի և [[Արևելյան Եվրոպա]]յի քաղաքներում։
 
Խվորոստովսկիի ընդարձակ դիսկոգրաֆիան ընդգրկում է մենահամերգներ և ամբողջական օպերաներ։ Նա նաև նկարահանվել է Մոցարտի օպերայի վրա հիմնված «Դոն Ժուանը բացահայտված» մրցանակակիր ֆիլմում (արտադրությունը՝ «Ռոմբուս Մեդիայի»), կատարելով Դոն Ժուանի և Լեպորելլոյի երկակի դերերը։ Առաջիկայում նախատեսվում են ելույթներ Քովենթ Գարդենում և Վիեննայի օպերային թատրոնում։ Առաջիկա տեսագրությունները ներառում են խտապնակ, որ ներկայացնում է Դմիտրիի և Ռենե Ֆլեմինգի երգեցողությունը Պետերբուրգի տարբեր վայրերում և երկու նոր սոլո ձայնասկավառակ՝ Չայկովսկու վոկալ ստեղծագործությունները և Պուշկինի տեքստերի հիման վրա գրված երգեր։ Վերջերս Դմիտրին սկսել է համագործակցել ռուս հայտնի կոմպոզիտոր [[Իգոր Կրուտոյ]]ի հետ՝ տալով մի շարք հաջող համերգներ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Կիևում։