«Կոլոմենսկոյե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Կոլոմոնսկոյե''', գյուղ ([[1960]] թվականից՝ Մոսկվա քաղաքի տարածքում), նախկինում՝ ցարական դաստակերտ, XVI — XVII դդ. ճարտարապետական անսամբլ:Հիշատակվում է 1339 թվականից: Կոլոմոնսկոյեում է ռուսական ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը՝ [[Համբարձման եկեղեցի]]ն (1532թ․, աղյուսաշեն, սպիտակ քարե մանրամասներով, մոտ 60 it բարձրությամբ): Կենտրոնակազմ, վերձիգ համաչափություններով կառույցն ընդգրկում է ստորին հարակից հաջորդաբար բարձրացող խաչաձև և ութնիստ հատվածքներով ծավալներ ու ավարտվում հարթ գլխիկով պսակված, բարձր, վրանաձև ծածկով: Կոլոմոնսկոյեի համալիրի կազմում են XVI—XVII դդ. կառույցներ: 1667—1671 թվականներին Կոլոմոնսկոյեում կառուցվել է փայտե պալատ, որը զարդարված է եղել ճոխ փորագրություններով և որմնանկարներով: Խարխլված կառույցը [[1768]] թվականին քանդվել է: 1923 թվականից Կոլոմոնսկոյեն պետական պատմական թանգարանի մասնաճյուղ է (այստեղ են տեղափոխված XVII դ. փայտի ճարտարապետական լավագույն նմուշներ, XVII— XX դդ. դեկորատիվ արվեստի հավաքածու): 1971 թվականից թանգարան-արգելանոց է (ընդգրկում է նաև Դյակովսկոյե քաղաքատեղին):
[[Կատեգորիա: Բնակավայրեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի գյուղեր]]
{{ՀՍՀ}}