«Չարլզ Կոնրադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (12) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Չարլզ Կոնրադ (Conrad)''' (հունիսի 2, 1930, [[Ֆիլադելֆիա]]- հունիսի 8, 1999, [[Օհայ]], [[Կալիֆորնիա]]), ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։

Ավարտել է [[Պրինստոնի համալսարան]]ը ([[1953]]), [[Մերիլենդ]]ի նահանգի փորձարկող օդաչուների ռազմածովային դպրոցը ([[1961]])։ [[ԱՄՆ]]-ի տիեզերագնացների խմբում է 1962-ից։ 1965-ի օգոստոսի 21—29-ը, Գ. Կապերի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Զեմինի-5» տիեզերանավով։ Երկրորդ անգամ տիեզերք է թռել 1966-ի սեպտ. 12-ին, Ռ. Գորդոնի հետ, որպես «Զեմինի-11» տիեզերանավի հրամանատար։ 1969-ի նոյեմբ. 14—24-ը, Ռ. Գորդոնի և Ա. Բինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-12» տիեզերանավով՝ «Երկիր—Լուսին-Երկիր» երթուղով։ 1969-ի նոյեմբ. 19-ին, Ա. Բինի հետ, վայրէջք է կատարել [[Փոթորիկների օվկիանոս]]ում, երկու անգամ դուրս է եկել Լուսնի մակերևույթ։ Կոնրադը իր չորրորդ թռիչքը կատարել է 1973-ի մայիսի 25-ին, Ջ. Քերվինի և Պ. Վեյցի հետ, որպես «Ապոլլոն» տիեզերանավի հրամանատար։ Թռիչքից 9 ժ հետո տիեզերանավը կցվել է 1973-ի մայիսի 14-ից ուղեծրում գտնվող «Մքայլեբ» ուղեծրային գիտակայանի հետ։ Համատեղ թռիչքը տևել է շուրջ 659 ժ, իսկ թռիչքի ընդհանուր տևողությունը՝ 672 ժ 50 ր։ Թռիչքի ընթացքում երկու անգամ դուրս է եկել բաց տիեզերք (5 ժ ընդհանուր տևողությամբ)։ Չորս թռիչքների ընթացքում Կոնրադը տիեզերքում եղել է ընդամենը 1179 ժ 39 ր։
 
[[Կատեգորիա:Տիեզերագնացներ]]
[[Կատեգորիա: Անձինք այբբենական կարգով]]
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Կոնրադ, Չարլզ}}
[[Կատեգորիա:Ամերիկացի տիեզերագնացներ]]
[[Կատեգորիա: Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Տիեզերագնացներ1930 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1999 մահեր]]