Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 1457 բայտ, 5 տարի առաջ
չ
46.130.80.46 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
== Ֆիզիկական հատկությունները ==
Սնդիկը սենյակի ջերմաստիճանի պայմաններում հեղուկ վիճակում գտնվող միակ [[մետաղ]]ն է։ Հալման ջերմաստիճանն է -38.83°C-ը, եռում է 356.73°C դեպքում։ Նորմալ պայմաններում սնդիկի խտությունը հավասար է 13 500 կգ/մ<sup>3</sup>։
 
=== Ամալգամներ ===
Սնդիկը շատ մետաղների հետ ստեղծում է հեղուկ կամ պինդ [[համաձուլվածքներ]]՝ [[ամալգամ]]ներ։ Ամալգամացման հանդեպ կայուն մետաղներն են [[վանադիում]]ը, [[երկաթ]]ը, [[մոլիբդեն]]ը, [[ցեզիում]]ը, [[նիոբիում]]ը, [[տանտալ]]ը, [[վոլֆրամ]]ը։
 
* [[Արծաթ]]ի ամալգամը կիրառվում է ատամնաբուժության մեջ՝ [[ատամ]]ի պլոմբ պատրաստելու համար։
* Քանի որ երկաթը չի ամալգամացվում, սնդիկը փոխադրելու համար սովորաբար օգտագործվում են [[պողպատ]]ե տարողություններ։
* [[Նատրիում]]ի ամալգամն օգտագործվում է բարձր ճնշման նատրիումային [[լամպ]]երում։
 
=== Իզոտոպները ===
Սնդիկի յոթը հատ [[կայուն իզոտոպ]]ներից ամենատարածվածն է <sup>202</sup>Hg-ը՝ 29.86%։ Ամենաերկարակյացներն են <sup>194</sup>Hg-ը՝ 444 տարի և <sup>203</sup>Hg-ը՝ 46 612 օր [[կիսատրոհման պարբերություն]]ներով։ Մնացած իզոտոպներից շատերն ունեն մեկ օրից պակաս կիսատրոհման պարբերություն։
 
== Վնասակարությունը ==
Սնդիկի [[գոլորշի]]ն չափազանց թունավոր է։
 
=== Պատահարներ ===
Պատմության մեջ սնդիկային ամենածանր աղտոտումը պատահել է 1956 թ. ճապոնական Մինամատա քաղաքում, որի արդյունքում տուժել է ավելի քան երեք հազար մարդ, ովքեր կամ մահացել են, կամ տուժել են Մինամատայի հիվանդությունից։
 
== Արդյունահանումը ==