«Կունլուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կունլուն''', Կուեն-Լուն, լեռնային համակարգ Ասիայում (Չինաստանում): Երկարությունը 2700 կմ է, լ...»:
(Տարբերություն չկա)

08:32, 28 հունվարի 2014-ի տարբերակ

Կունլուն, Կուեն-Լուն, լեռնային համակարգ Ասիայում (Չինաստանում): Երկարությունը 2700 կմ է, լայնությունը՝ 150-600 կմ, միջին բարձրությունը՝ 6000-6500 մ, առավելագույնը՝ 7723 մ (Ուլուգմուզդաղ լեռ): Կազմված է պալեոզոյի մետամորֆային ապարներից և գրանիտներից: Բաժանվում է Արևմտյան Կունլունի (Պամիրից մինչև Կերիա գետի հովիտը) և Արևելյան Կունլունի: Արևմտյան Կունլունը կազմված է միջլեռնային նեղ հովիտներով իրարից բաժանված Կարանգուդաղ, Մուզդաղ և այլ զուգահեռ լեռնաշղթաներից: Արմուտքից արևելյան տեղումները նվազում են (1000-400 մմ), սառցադաշտերը պակասում, եղևնու և գիհու անտառներն ու լեռնատափաստանները փոխվում լեռնային կիսաանապատների: Արևելյան Կունլունն ընդգրկում է Արկադաղ, Կուկուշիլի, Բոկալիկդաղ լեռնաշղթաները: Սառցադաշտեր կան առավել բարձր գագաթներին: Գետերը կարճ են, սակավաջուր: Բնորոշ են ոչ մեծ, անհոսք լճերը: Գերակշռում են բարձրալեռնային անապատները: Հարավ-Արևելյան Կունլունը հաճախ առանձնացվում է որպես առանձին լեռնային համակարգ (Սինո-Տիբեթական լեռներ):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։