«Պյոտր Կրոպոտկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (7), → (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կրոպոտկին''' Պյոտր Ալեքսեևիչ (1842—1921թթ.), ռուս մանր [[բուրժուա]]կան հեղափոխական, [[ անարխիզմ]]ի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան։ Անդամակցել է չայկովականների նարոդնիկական կազմակերպությանը, [[1874թ.]]-ին բանտարկվել է, երկու տարի անց փախել արտասահման։ Մասնակցել է [[անարխիստ]]ական կազմակերպությունների գործունեությանը։ [[ 1917թ.]]-ին վերադարձել է [[ Ռուսաստան]]։ Ընդունելով անարխիզմի հիմնադիրների հիմնական սկզբունքները, Կրոպոտկին, ի տարբերություն [[Պ. ժ. Պրուդոն]]ի, կողմնակից էր սոցիալական հեղափոխությանը, որն ըմբռնել էր ոչ որպես տարերային խռովություն, ինչպես [[Մ. Ա. Բակունին]]ը, այլ ժողովրդի գիտակցական գործունեություն։ Հանդես գալով ընդդեմ հասարակության կենտրոնացված կազմակերպության և ժխտելով պետության անհրաժեշտությունը, ապագա «կոմունիստական» հասարակությունը Կրոպոտկին պատկերացրել է բազմաքանակ ինքնուրույն համայնքների ` [[կոմունաներ]]ի միություն: Նրա անարխիստական իդեալը արտահայտել է մանր արտադրողների շահերը: [[ Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ ունեցել է պաշտպանողական, [[շովինիստ]]ական կողմնորոշում, որի համար քննադատել է [[ Վ. Ի. Լենին]]ը: Կրոպոտկին ընդունել է [[Հոկտեմբեր]]յան հեղափոխության պատմական նշանակությունը, բարձր գնահատել սովետների դերը: [[ 1920թ.]]-ին միջազգային պրոլետարիատին կոչ է արել խոչընդոտել Սովետական Ռուսաստանի դեմ ինտերվենցիան: Ուսումնասիրել է [[Հյուսիսային Մանջուրիա]]յի և [[ Սիբիր]]ի առանձին շրջաններ, [[ Ֆինլանդիա]]յի և [[Շվեդիա]]յի սառցադաշտային նստվածքները: Մշակել է Արևելյան Սիբիրի լեռնագրական սխեման, զբաղվել [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ի յուրացման հարցերով և տեսականորեն հիմնավորել [[ Ֆրանց Ցոսիֆ]]ի երկրի գոյությունը: [[ 1903—04թթ.]]-ին Կրոպոտկին առաջ է քաշել «Եվրասիա մայր ցամաքի չորացման» մասին հիպոթեզը։ Կրոպոտկինի անունով են կոչվում՝ լեռնաշղթա [[ Պատոմի բարձրավանդակ]]ում, լեռնաշղթա և հրաբուխ [[Արևելյան Սայաններ]]ում, քաղաք [[ Կրասնոդար]]ի երկրամասում և [[ Իրկուտսկի մարզ]]ում և այլն։
[[Կատեգորիա:Հեղափոխականներ]]
[[Կատեգորիա: Անարխիզմի տեսաբաններ]]