«Արյան խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (28), ` → ՝, → (42) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (24) oգտվելով ԱՎԲ
Տող 22.
* A և B։ չորրորդ ([[Արյան խումբը AB|AB]])
 
I խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին,ուստի նրանք կոչվում են '''ունիվերսալ դոնորներ''',իսկ IV խմբի մարդիկ կարող են արյուն ստանալ բոլոր խմբերից և կոչվում են '''ուներսալ ընդունողներ''' (ռեցիպիենտ)։II ու III խմբերի մարդիկ կարող են արյուն տալ միայն իրենց խմբի մարդկանց ու IV խմբին։
 
Անհամատեղելի արյան ներարկման ժամանակ առաջանում է ագլյուտինոգեն-ագլյուտինին ռեակցիա,որը կարող է հանգեցնել մահվան։Պատճառը սոսնձված էրիթրոցիտների քայքայման հետևանքով էրիթրոցիտներից մակարդման գործոնների անջատումն է,որոնք արյան մեջ առաջացնում են ներանոթային մակարդուկներ։
Տող 31.
== Ռեզուս գործոն ==
 
A ու B ագլյուտինոգեններից բացի,մարդկանց էրիթրոցիտները կրում են նաև այլ ագլյուտինոգեն՝ '''ռեզուս գործոն''',որն առաջին անգամ հայտնաբերվել է ռեզուս-մակակ կապկի արյան մեջ։Մարդկանց 85 %-ի արյան մեջ պարունակվում է ռեզուս ագլյուտինոգենը,որի պատճառով էլ նրանք կոչվում են '''ռեզուս դրական''',իսկ մյուսները
զուրկ են այդ գործոնից և կոչվում են '''ռեզուս բացասական'''։
 
Ռեզուս ագլյուտինոգենի որոշումը կարևոր նշանակություն ունի բուժական պրակտիկայում։[[Արյուն]] փոխներարկելիս դոնորն ու ընդունող օրգանիզմն ըստ ռեզուս գործոնի պետք է լինեն համատեղելի։Ռեզուս-գործոնի
իմացությունը հատկապես կարևորվում է հղիության ժամանակ։Ռեզուս դրական ամուսնու և ռեզուս բացասական կնոջ երեխան կարող է ժառանգել հոր ռեզուս գործոնը։Այս դեպքում կարող են բարդություններ զարգանալ,քանի որ պտղի էրիթրոցիտները ընկերքով ներթափանցում են մոր արյան մեջ,որտեղ մշակվում են հակառեզուս հակամարմիններ։Վերջիններս,անցնելով պտղի օրգանիզմ,սոսնձվում են նրա էրիթրոցիտները,և դրանք քայքայվում են։Այս ռեակցիան ուժեղ է դրսևորվում հակամարմինների մեծ քանակի դեպքում,որը կարող է վտանգ սպառնալ պտղի կյանքին։Հաճախ առաջին երեխան ծնվում է բնականոն,իսկ հետագա հղիությունների ժամանակ հակառեզուս հակամարմինների նոր քանակի սինթեզի հետևանքով ռեզուս բախումն ավելի վտանգավոր է։
 
== Տես նաև ==