«Օֆորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
Օֆորտի տեխնիկան բացի քանակից (մինչև 150 բարձրորակ թերթ-տպածո) նկարչին իմպրովիզացիայի մեծ հնարավորություններ է ընձեռում։ Ցուրաքանչյուր վարպետ նկարչի ինքնաստեղծ հնարքները, աքվատինտայի,«չոր ասեղի» և այլ տեխնիկաների բազմազան զուգորդումները, բազմակի խածատումներն ու տպելու այլազան ձևերն օֆորտին հաղորդում են փորագրության մյուս բոլոր տեսակներից առանձնացող յուրահատկություններ։
 
 
== Պատմություն==
 
Մեզ հասած առաջին օֆորտներն ստեղծել են գերմանացի վարպետներ Դ․ Հոպֆերը (1504-ին) և Ա․ Դյուրերը։ XVI դարում օֆորտի համար կիրառվել են [[երկաթ]]ի «տախտակներ», XVII — XVIII դդ․՝ պղնձե, և միայն XIX դ․՝ ցինկի թիթեղներ։ Օֆորտի արվեստը ծաղկում Է ապրել XVII դ․։ Ֆրանսիացի Ժ. Կալլոն առաջիններից Է, որ կիրառել է կրկնվող խածատման տեխնիկան, հասել կատարման առանձնահատուկ վիրտուոզության։ Հոլանդացի Ռեմբրանդը, համադրելով դինամիկ շտրիխը, «չոր ասեղի» հյութեղ կամ հազիվ նկատելի գծերը, կրկնվող խածատումը, ձգտելով նրբագույն լուսաստվերի, բացահայտել է օֆորտի գեղարվեստական արտահայտչամիջոցների համարյա ողջ հարստությունը` ստեղծելով արվեստի գլուխգործոցներ։ [[Հոլանդիա]]յում XVII դ․ աշխատել են նշանավոր օֆորտիստներ՝ Հ․ Մեգերսը, Ա․ վան Օստադեն, Պ․ Պոտտերը, Ֆլանդրիայում՝ Ա․ վան Դեյքը, [[Իտալիա]]յում՝ Գ․ Ռենին և Ջ․ Կաստիլիոնեն, [[Իսպանիա]]յում՝ Խ, Ռիբերան։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օֆորտ» էջից