«Դինգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 123.
 
=== Որսը ===
[[File:Canis lupus dingo 08 - Christopher Watson.jpg|thumb|right|200px|Դինգոն ջուր խմելիս]]
 
Դինգոները որսում են տարբեր տեսակի և չափսի կենդանիներ՝ միջատներից սկսած մինչև գոմեշ: Դինգոների որսը մեծ կապ ունի նրանց ապրած տարածքի հետ: Հիմնականում Ավստրալիայում ապրող դինգոները որսում են տարբեր կրծողների՝ առնետներ, մկներ, նապաստակներ և այլն, կենգուրուների, ընտանի կենդանիների՝ ոչխաներ, կովեր և այլն:
Ավստրալիայի հյուսիս-արևելյան հատվածում ապրող դինգոները ավելի հմտորեն են որսում մեծ կենդանիների, քան մյուս տարածքներում ապրողները: Իրենց զբաղեցրած տարածքի չոր կլիմայի պատճառով որսը դինգոների համար մեծ դժվարություն է հանդիսանում, այդ իսկ պատճառով դինգոների սննդի տաս տոկոսը կազմում են նաև տարբեր տեսակի մանր կենդանիներ և միջատներ: Դինգոները կարող են նաև որսալ տարբեր չափսերի սողունների, սակայն դա հազվադեպ է պատահում: Սողուններին որսալը դժվար է, քանի որ նրանք շատ արագ են վազում և ունեն ինքնապաշտպանության համար նախատեսված բազմաթիվ միջոցներ՝ սուր պոչ, ծակծկող մարմին և այլն:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դինգո» էջից