«Տարանտելա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3.
Տարանտելա ({{lang-it|Tarantella}}), [[Իտալիա|իտալական]] ազգային պար, որ կատարվում է [[կիթառ]]ի, [[տամբուրին]]ի ու կաստանետի ([[Սիցիլիա]]) ուղեկցությամբ, երաժշտական չափը՝ 6/8, երբեմն՝ 18/8 կամ 4/4։ Տարանտելայի առաջացման վերաբերյալ կան բազմաթիվ լեգենդներ։ 15-րդ դարից ի վեր շուրջ երկու հարյուրամյակի ընթացքում այս պարը համարվել է «տարանտիզմի» բուժման միակ միջոց։ «Տարանտիզմ» կոչվել է խելագարությունը, որը, ինչպես ենթադրվում էր, առաջանում էր [[տարանտուլ]] սարդի խայթոցից (և՛ սարդի, և՛ պարի անունները ծագել են [[Իտալիա]]յի հարավում գտնվող [[Տարանտո]] քաղաքի անունից)։ Երկրում տեղծվում էին նվագախմբեր, որ նվագում էին տարանտիզմով հիվանդների համար։ Մեղեդին սովորաբար իմպրովիզացիոն էր, որին հատուկ էին կրկնությունները։ Պարը կարող էր տևել մի քանի ժամ։
 
Տեմպն արագ է, սրընթաց։ Կատարվում է մեկ կամ մի քանի զույգերով (նաև մենապարով):
Տարանտելայի ձևն օգտագործել են շատ կոմպոզիտորներ ([[Ռոսսինի|Զ․ Ռոսսինի]], [[Ֆերենց Լիստ|Ֆ․ Լիստ]], [[Շոպեն|Ֆ․ Շոպեն]], Մ․ Ի․ Դլինկա, [[Պյոտր Չայկովսկի|Պ․ Ի․ Չայկովսկի]], Ա․ Ա․ Պրոկոֆև, Ի․ Ֆ․ Ատրավինսկի և ուրիշներ), գրել վոկալ և գործիքային պիեսներ, դրանցից շատերը՝ վիրտուոզ բնույթի։
== Հետաքրքիր փաստեր ==
[[Ակսել Բակունց]]ի «Խաղլացավ» ստեղծագործության մեջ պատկերված է ''խաղլացավ'' կոչված հիվանդության բուժումը։ Այն նույնպես կատարվում էր պարի միջոցով, որ կարող էր տևել մի քանի օր<ref>Ակսել Բակունց, Երկեր, Երևան, 1955, էջ 66:</ref>։