«Նարուտո մանգա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
[[Նարուտո]] մանգան գրվել է մանգակ [[Մասաշի Քիշիմոտո]]յի կողմից ու հրատարակվել Շուէյշայի կողմից Weekly Shōnen Jump-ում։ Շարքը սկսվել է հրատարկվել [[1999]] թվականին։ Առաջին 244 գլուխները հայտնի են որպես առաջին մաս, ու իրոք պարունակում են պատմության առաջին մասը։ Հետագայում Շուէյշան հավաքեց դրանք թանքոբոնների մեջ ու առանձին հրատարակեց։ Հետագա գլուխները՝ երկրորդ մաս, որոնք շարունակում են առաջին մասի պատմությունը՝ երկուս ու կես տարի ընդմիջումով։ Viz Media-ն [[Հյուսիսային Ամերիկա]]յում ստեղծեց [[անգլերեն]] ադապտացիան ու հրատարակեց American Shonen Jump-ում։
 
«Նարուտո»-ի հիման վրա ստեղծվել են 9 ֆիլմեր ու [[անիմե]] սերիալ։ Անիմեի առաջին մասը վերնագրված էր «Նարուտո», ներառում էր առաջին մասն ու 220 էպիզոդ։ Երկորդ մասը՝ '''Նարուտո։Շիպպուդեն''' ({{lang-ja|}}ナルト 疾風伝, գր․ «Նարուտո։ Փոթորկային Ժամանակագրություն») ներառում է երկրորդ մասը ու դեռ չի ավարտվել։ [[2008]] թվականի [[նոյեմբերի 7]]-ից [[2009]] թվականի [[ապրիլի 10]]-ը Շուէյշան հրատարակեց ութ-մասանի '''Նարուտո Սոշուէն։ Ուզումաքի Դայքան'''-ը ({{lang-ja|}}NARUTO―ナルト―総集編 うずまき大巻)։ Ամբողջ անիմեն թողարկել են Studio Pierrot-ն ու TV Tokyo-ն։ [[2011]] թվականի [[նոյեմբեր]]ին Շուէյշան Ճապոնիայում հրատարակեց 65 [[տանքոբոն]]ներ, որոնցից 27-ը վերաբերում էին առաջին մասին, մնացածը՝ երկրորդ մասին։ Առաջին տանքոբոնը հրատարակվել է [[2000]] թվականի [[մարտի 3]]-ին։ Որպես լրացում, նույն հրատարակիչը լույս ընծայեց նաև «Նարուտո»-ի ֆիլմերի մանգաները։ Հրատարակչի կայքում կա նաև մանգայի [[ճապոներեն]] տարբերակը՝ հեռախոսների համար։
 
== Գլուխների ցանկը ==