«Դինգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 105.
Դինգոների ոհմակները ապրում են իրար կից տարածքներում, այդ իսկ պատճառով դինգոները ինչպես նաև մյուս կենդանիները իրենց տարածքը ընդգծում են իրենց հոտը թողնելով ծառերի, թփերի, քարերի վրա: Ընդհանրապես երկու տարբեր ոհմակներ գտնվում են լարված հարաբերություններում: Դինգոները շատ բարի չեն գտնվում նաև ոհմակի նոր անդամների նկատմամբ: Եթե երիտասարդ մի դինգո ցանկանում է միանալ մի ոհմակի, ապա նրա անդամները չուզենալու դեպքում կարող են դինգոյի քշել կամ վախեցնել, որպեսզի նա հեռու մնա իրենցից:
Ոհմակը կարող է ունենալ 3-11 անդամ:
 
 
=== Բազմացումը ===
 
Դինգոները բազմանում են տարեկան մեկ անգամ: Ի տարբերություն այլ շնազգիների, դինգոները չունեն բազմանալու հատուկ սեզոն: Նույնիսկ կենդանաբանակ այգիներում պահված դինգոներին ուսունասիրելուց հետո մասնագետները չեն կարողացել ասել, թե տարվա որ եղանակին կամ որ ամսին են դինգոները բազմանում: Միայն հաստատվել է այն փաստը, որ արուների սեռական ակտիվությունը նվազում է ամռան ամիսներին:
Ավստրալիայում ապրող դինգոները բազմանում են հիմնականում մարտ-մայիս ամիսներին, իսկ Ասիայում ապրողները՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Միայնակ էգ դինգոները կարող են ձագեր ունենալ երկու տարեկան հասակում: Եթե դինգոները ապրում են ոհմակով, ապա ձագեր ունենալ կարող է միայն գլխավոր (ալֆա) էգ դինգոն: Դինգոների հղիությունը տևում է մոտ 60 օր:
Արու դինգոները սեռական հասունացման հասնում են մեկից երեք տարեկան հասակում:
 
Հիմնականում ձագերի քանակը հինգն է, սակայն կարող է հասնել մինչև տասի: Արու ձագերը թվաքանակով ավելի շատ են քան էգերը: Ոհմակում ապրող դինգոներից միայն գլխավոր զույգը կարող է ձագեր ունենալ: Ոհմակի մյուս անդամները պետք է պահեն, մեծացնեն, պաշտպանեն և կերակրեն ձագերին: Սովորաբան ոհմակի մյուս էգերին տրված չէ ձագեր ունենալու իրավունք, այդ իսկ պատճառով եթե մեկ այլ էգ ձագեր է ունենում, գլխավոր էգը կարող է սպանել այդ ձագերին:
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դինգո» էջից