«Կոքսաքիմիական արդյունաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կոքսաքիմիական արդյունաբերություն''', ծանր արդյունաբերության ճյուղ, կոքս...»:
 
No edit summary
Տող 1.
'''Կոքսաքիմիական արդյունաբերություն''', ծանր [[արդյունաբերություն|արդյունաբերության]] ճյուղ, [[կոքսացում|կոքսացման]] մեթոդով [[քարածուխ]] է մշակում: Արտադրում է [[կոքս]], [[կոքսագազ]] և քիմիական նյութեր: Կոքսի օգտագործմամբ [[թուջ]]ի առաջին հալվածքը (առանց փայտածխի ավելացման) ստացվել է [[1735]]թ.-ին, [[Մեծ Բրիտանիա]]յում: Կոքսաքիմիական արդյունաբերությունը, որպես ինքնուրույն ճյուղ, ձևավորվել է XIX դ. վերջին: [[Ռուսաստան]]ում կոքսի արդյունաբերական թողարկումը սկսվել է XIX դ. 80-ական թթ., [[Դոնբաս]]ում: Կոքսաքիմիական արդյունաբերությունը թույլ էր զարգացած, կոքսի պահանջարկի 20% ֊ը ներմուծվում էր: [[ԽՍՀՄ]]-ում գործում էին կոքսաքիմիական խոշոր ձեռնարկություններ ([[Մագնիտագորսկ]]ի, [[Կուզնեցկ]]ի, [[Նիժնի Տագիլ]]ի, [[Չելյաբինսկ]]ի, [[Կարագանդայ]]ի և այլն), ընդլայնվել է հումքի բազան: (Յուրացվել են կոքսացման համար ածուխ արդյունահանող նոր հանքավայրեր. Կուզնեցկի, Կարագանդայի, Պեչորայի ածխավազանները, [[Տղվարչել]]ի և [[Տղիբուլ]]ի ածխահանքերը: Կոքսի արտադրությամբ և զարգացման մակարդակով ԽՍՀՄ Կոքսաքիմիական արդյունաբերությամբ առաջինն էր աշխարհում ([[1974]]թ.-ին՝ 82,6 մլն տոննա): Կոքսը ստացվում է հորիզոնական և ուղղահայաց վառարաններում, հիմնական արտադրական պրոցեսները լրիվ մեքենայացված են: Մետալուրգիական և քիմիական ձեռնարկությունների հետ կոքսաքիմիական գործարանների զուգակցումն ապահովում է կոքսացման բոլոր նյութերի համալիր օգտագործումը: Կոքսաքիմիական արդյունաբերությունը զարգացած է նաև [[Լեհաստան]]ում, [[Չեխիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Գերմանիա]]յում-ում, [[Ճապոնիա]]յում, Մեծ Բրիտանիայում և [[Ֆրանսիա]]յում:
 
[[Կատեգորիա:Արդյունաբերություն]]