«Կրետներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Կրետները հրաշալի որսորդներ են։ Նրանցից շատերն օգտակար են։ Բեմբեքս տեսակի կրետները, օրինակ, որսում են հոտերի շուրջը պտտվող ճանճերին ու պիծակներին։ Նրանք իրենց թրթուրների համար կեր չեն պաշարում, այլ թարմ սնունդ են տանում բույն։ Միայն մի թրթուրի համար բեմբեքս կրետը 14–15 օրում (թրթուրային շրջան) որսում է 50–80 միջատ։
Կրետի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անմիջապես հանել խայթիչը և վերքը լվանալ էթիլ- կամ անուշադրի սպիրտով։ Ցավը մեղմացնում են կապարային թրջոցները։ Առավել վտանգավոր է, երբ թունավոր կրետները խայթում են բերանի լորձաթաղանթը. այդ դեպքում առաջացած այտուցը կարող է տարածվել բկանցքի ու կոկորդի վրա և առաջացնել շնչահեղձություն։ Ուստի կրետի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կրետներ» էջից