«Գրիգոր Արզումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Գրիգոր Աղաֆոնի Արզումանյան''' ([[ապրիլի 22]], [[1919]], [[Կավարտ]] ([[Ղափան]] քաղաքի շրջագծի մեջ)), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1944]] թվականից։ Սկզբնական կրթությունն ստացել է Ղափանում, միջնակարգը՝ [[Բաքու|Բաքվում]]։ [[1941]] թվականին ավարտել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի ավտոճանապարհային ֆակուլտետը, [[1942]] թվականին՝ [[Լենինգրադ]]ի ռազմատրանսպորտային ակադեմիան։ [[1941]]-[[1946]] թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ Զորացրվելով բանակից աշխատել է [[ՀԽՍՀ]] Մինիստրների խորհրդին առընթեր խճուղային ճանապարհների գլխավոր վարչությունում ([[1946]]-[[1948]])։ [[1948]]-[[1952]] թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի տրանսպորտային բաժնի հրահանգիչ, [[1952]]-[[1953]] թվականներին՝ ՀԿԿ Երևանի օկրուգային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, [[1953]]-[[1954]] թվականներին՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի և խճուղային ճանապարհների մինիստրի տեղակալ, [[1954]]-[[1956]] թվականներին՝ ՀԿԿ Երևանի [[Լենին]]յան շրջկոմի առաջին քարտուղար, [[1956]]-[[1959]] թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար։ [[1960]]-[[1965]] թվականներին Գրիգոր Արզումանյանը պատասխանատու աշխատանք է կատարել [[ԽՄԿԿ]] Կենտկոմի կուսօրգանների բաժնում։ [[1965]]-[[1972]] թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ [[1972]] թվականից ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն է։ Եղել է [[ԽՍՀՄ]] VII և IX գումարումների Գերագույն խորհրդի և [[ՀԽՍՀ]] IV, V, VI, VII, VIII, IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի անդամ [[1955]]-[[1962]] թվականներին և [[1966]] թվականից, բյուրոյի անդամ [[1965]] թվականից։ Պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով։
 
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Արզումանյան, Գրիգոր}}
[[Կատեգորիա:Խորհրդային պետական գործիչներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:1919 ծնունդներ]]
{{ՀՍՀ}}