'''Կտեսիաս Կնիդացի''' (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), մ. թ. ա. V—IV դդ. [[հույն]] պատմիչ, [[բժիշկ]]:։ Մ. թ. ա. 415—398-ին ապրել է [[Պարսկաստան|Պարսկաստանում]], եղել արքունի բժիշկ:բժիշկ։ Գրել է բժշկագիտական երկեր, որոնք չեն պահպանվել:պահպանվել։ Պաշտոնական աղբյուրների և զրույցների հիման վրա գրել է «Պարսկականք» («Ilepaixa»), աշխատությունը՝ 23 գրքով:գրքով։ Վեց գրքերն ընդգրկել են [[Ասորեստան|Ասորեստանի]] և Մաբասանի պատմությունը մինչև պարսկական պետության հիմնադրումը, հաջորդ 7-ը՝ Պարսկաստանի պատմությունը մինչև Քսերքսես I-ի մահը (մ. թ. ա. 465), վերջին 10-ը՝ պարսից պատմությունը մինչև մ. թ. ա. 398-ը:ը։ Աշխատությունը չի պահպանվել:պահպանվել։ [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]] Փոտ պատրիարքը (IX դ.) կազմել է 7—23 գրքերի քաղվածքը, իսկ առաջին 6 գրքի մասին գաղափար ենք կազմում Դիոդորոս Միկիլիացուց, որի 2-րդ գիրքը հիմնված է Կտեսիաս Կնիդացու երկի վրա:վրա։ Հեղինակել է նաև «Հնդկականք» («’Ivdixa») երկը (կորած), որում արժեքավոր տեղեկություններ են եղել [[Հնդկաստան|Հնդկաստանի]] մասին:մասին։ ժամանակակից [[Պատմագիտություն|պատմագիտությունը]] նրան համարում է պակաս արժանահավատ, քան ժամանակակից մյուս հույն պատմիչներին:պատմիչներին։