«Ալքայոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
:Եվ վահանները` վառ ու ոսկեգույն,
:Կլոր ու ամուր։|Ալքայոս}}
 
Պիտտակոսը հաղթանակելով արիստոկրատիային` ճնշում գործադրեց և շատերին աքսորեց Միտիլինեից։ Վտարվածների մեջ էր նաև Ալքայոսը։ Բանաստեղծը գրում է քաղաքական պարսավագրեր և ծաղրում իր հակառակորդին։ Իր կրքոտությամբ նա հասնում է [[Թեոգնիդես]]ին և նույնիսկ գերազանցում նրան։
 
Արտաքսվելով Լեսբոսից, Ալքայոսը ճանապարհորդում է զանազան երկրներ, ուր աղքատությունը ճնշում է նրան։
 
Ալքայոսը բավականին երգեր է նվիրել նաև գինուն, արել գինու գովքը։ Երգեր է նվիրել նաև գեղեցկությանը, գովերգել [[Աֆրոդիտե]]ին` գեղեցկության աստվածուհուն։ Նա ջերմ տողեր է նվիրել նաև [[Սաֆո]]յին, որի նկատմամբ, ինչպես հաղորդում են, անտարբեր չի եղել.
{{Քաղվածք|Սրբասո՛ւրբ Սաֆո,
:Քնքուշ ժպիտով Սաֆո.
:Գանգուրներիդ մեջ
:Կապույտ մանուշակ, Սաֆո։
 
:Շուրթերիցս ահա
:Ուզում է թռչել մի խոսք, հանդգնել,
:Ամոթը նրան
:Չի թողնում թռչել,
:Չի թողնում հնչել։|Ալքայոս}}
 
Ալքայոսին վերագրվում է երգերի 10 հատոր, որից շատ քիչ բան է հասել մեզ։ Ալքայոսից մեծ ազդեցություն է կրել [[Հին Հռոմ|հռոմեացի]] բանաստեղծ [[Հորատիոս]]ը։
 
Պիտտակոսը քաղաքականապես ամրանալով` ներում է շնորհում վտարանդիներին։ Ալքայոսը վերադառնում է Միտիլինե, ուր և հավանաբար կնքում է մահկանացուն։
 
 
== Աղբյուրներ ==
 
[[Կատեգորիա:Հին հույն բանաստեղծներ]]
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալքայոս» էջից