«Ներսես Ա Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հետ է շրջվում 2131327 խմբագրումը, որի հեղինակն է՝ 82.199.195.234 (քննարկում) մասնակիցը
Տող 2.
'''Ներսես Ա Մեծ''' (մոտ [[329]] - [[373]]), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] (353-373)։ Հաջորդել է [[Փառեն Ա Աշտիշատցի]] կաթողիկոսին։ [[Հայ Առաքելական եկեղեցի|Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու]] տոնելի սրբերից է։
== Կյանքը ==
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[
[[Պատկեր:Nerses A.jpg|ձախից|Ներսես Ա Մեծ (Հովնաթանյան)]]
<gallery>
անվանումով էջին
</gallery>
]]
'''
 
# Համարակալած ցանկի տարր
|Ներսես Ա Մեծ (Հովնաթանյան)]]
Ներսես Պարթևը ծնվել է մոտ 329թ.-ին (ծննդյան վայրը անհայտ է), սերում է [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տոհմից, [[Հուսիկ Ա Պարթև]]ի թոռն է։ Մանկության և պատանեկության տարիներին ապրել, կրթվել ու դաստիարակվել է [[Կեսարիա]]յում։ Կեսարիայում ուսանելուց հետո վերադարձել է հայրենիք, որտեղ [[Արշակ Բ]] արքան նրան նշանակել է արքունի սենեկապետ։ Ամուսնացել է Հայոց սպարապետ Արտավազդ Մամկիոնյանի որդի Վարդանի դստեր՝ Սահանդուխտի հետ։ 350թ–ին Ներսես Պարթևը վերադարձել է Մեծ Հայք Արշակ Բ-ի արքունիքում նշանակվել է գլխավոր սենեկապետ։ 351թ-ին Արշակ Երկրորդ արքայի հանձնարարությամբ Ներսես Պարթևը առաջնորդել է [[Կոնստանդնուպոլիս]] ուղևորվող հայկական պատվիրակությանը, մասնակցել հայ-հռոմեական լարված հարաբերությունների կարգավորմանը։
 
=== Ներսես Ա Մեծը` կաթողիկոս ===
353թ. Արշակ Բ-ի հրահանգով Ներսես Ա Պարթևը ձեռնադրվել է [[եպիսկոպոս]], ապա մեկնել [[Կեսարիա]], որտեղ հանդիսավորությամբ օծվել է Հայոց [[կաթողիկոս]]։ Ըստ ավանդության այնտեղ նրա հետ ձեռնադրվել է նաև 4-րդ դարի եկեղեցական նշանավոր հայրերից [[Բարսեղ Կեսարացի]]ն։
Կաթողիկոս ձեռնադրվելուց մեկ տարի անց՝ 353/4թ., Ներսես կաթողիկոսը [[Աշտիշատ]]ում գումարում է Հայոց Ա ազգային եկեղեցական ժողովը։ Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը։ Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։ Ժողովի որոշուներից է նաև վանքեր և պարսպապատ կուսանոցներ հիմնելը, յուրաքանչյուր վանքում դպրոց հաստատելը։ Ժողովի որոշուները կարճ ժամանակամիջոցում կյանքի են կոչվում։ Ժողովը նաև խիստ պատիժներ է սահմանել արվամոլների, կենդանամոլների և սեռական այլ սանձարձակությունների դեմ։ Ներսես Ա-ն հոգ էր տանում որպեսզի Հայոց Եկեղեցու պաշտոնյաները զինվեն գիտությամբ և աստվածային իմաստությամբ։ Սուրբ հայրապետը հայտնի էր մեծ աղքատասիրությամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին և կույրերին, անդամալույծներին և ցավագարներին։ Սիրում էր անձամբ սպասավորել և դարմանել նրանց։
 
=== Ներսես Մեծի հարաբերություններն արքունիքի հետ ===
Ներսես Ա Պարթևը և [[Արշակ Բ|Արշակ Երկրորդը]] ներքին ու արտաքին քաղաքականության վարման հարցերում ունեցել են ներհակ դիրքորոշում, որի հետևանքով լարվել են հարաբերությունները։ Կաթողիկոսը բացահայտորեն ընդդիմացել է Արշակ Բ-ին և համակրել ու պաշտպանել Արշակունյաց Մեծ սեպուհ Գնելին։ 359թ-ին Գնելը դավադրաբար սպանվում է, իսկ Ներսես Պարթևին Արշակ արքան մեկուսացնում է Աշտիշատում։ 363թ. [[Հուլիանոս Ուրացող|Հուլիանոս]] կայսեր զոհվելուց հետո, և նրան հաջորդած Հովիանոս կայսեր կնքած «ամոթալի պայմանագրից» հետո, երբ Մեծ Հայքը զրկվել էր Հռոմի ռազմական օգնությունից և հայտնվել պարսկական զորքերի հարձակման վտանգի առջև, Արշակ թագավորը խնդրում է Ներսես Ա Պարթևին վերստին ստանձնել Հայոց կաթողիկոսի պարտականությունները՝ հուսալով նրա հեղինակավոր միջամտությամբ վերահաստատել հայ-հռոմեական հարաբերությունները։ Ներսես Ա Պարթևը պատվիրակությամբ մեկնում է [[Հռոմ]], որտեղ արիոսյան աղանդավորներին հովանավորող Հռոմի նոր կայսր [[Վաղես կայսր|Վալենտիանոսը (Վաղես)]] Ներսես Ա Պարթևին կալանավորում և աքսորում է Միջերկրական ծովի անմարդաբնակ կղզիներից մեկը։ Կաթողիկոսն աքսորից ազատվում է միայն [[Պապ|Պապ Արշակունու]] օրոք /369-374թթ/ և վերադառնում է հայրենիք։
371թ. պարսկական զորքերի դեմ [[Ձիրավի ճակատամարտ]]ում Ներսես Ա Մեծը քաջալերու էր հայ մարտիկներին, որ աներկյուղ և հավատով զինված մարտնչեն թշնամու դեմ։ Իսկ ինքը, բարձրանալով Նպատ լեռան գագաթը, ողջ մարտի ընթացքում բազկատարած աղոթում էր, մինչև որ հայոց զորքը լիակատար հաղթանակ տարավ։