«Կռոնոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Cronos armé de la faucille (harpè) contre son père et divers médaillons pierre gravée crop.jpg|մինի|աջից|Կռոնոս]]
'''Կռոնոս''' ({{lang-el|Κρόνος}}), [[ըստ հին հունական դիցաբանություն|հին հունական դիցաբանության]], կրտսեր տիտանոս: [[Ուրանոս|Ուրանոսի]] (երկինք) և [[Գեա|Գեայի]] (Երկիր) որդին: [[Պատկեր:Cronos armé de la faucille (harpè) contre son père et divers médaillons pierre gravée crop.jpg|մինի|աջից|Կռոնոս]] Կռոնոսը մոր՝ Գեայի սադրանքով տապալել է հորը և տիրել աշխարհին: Հոր ճակատագրին արժանանալու երկյուղից Կռոնոսը կուլ է տվել իր նորածին զավակներին: Կինը՝ [[Հռեա|Հռեան]], խորամանկորեն փրկել է կրտսեր որդուն՝ [[Զևս|Զևսին]], որը, հասակ առնելով, Կռոնոսին ստիպել է փսխել զավակներին: Այնուհետև Զևսը եղբայրների օգնությամբ հաղթել է Կռոնոսին և նետել [[Տարտարոս]]: Ըստ Հեսիոդոսի «Թեոգոնիայի», Կռոնոսի տիրակալության ժամանակը եղել է աշխարհի «ոսկեդարը»: Այլ զրույցի համաձայն՝ Կռոնոսը տապալվելուց հետո թագավորել է Երանության կղզում: Մինչհելլենիստական Հունաստանում Կռոնոսը պաշտվել է որպես հունձքի աստված: Կռոնոսի տաճարը կառուցված էր [[Աթենք|Աթենքի]] [[Ակրոպոլիս|Ակրոպոլսի]] ստորոտին: Հռոմայեցիները Կռոնոսին նույնացրել են [[Սատուռն|Սատուռնի]] հետ: Երբեմն հուն. Χρόνος (ժամանակ) բառի նմանությամբ Կռոնոսին սխալմամբ կոչել են ժամանակի աստված: Կռոնոսը պատկերվել է որպես տարեց այր, գլխաշորով, մանգաղը ձեռքին: Զավակներին խժռող Կռոնոսի կերպարը արտացոլվել է գեղանկարչությունում (Ռուբենս, Գոյա):
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կռոնոս» էջից