«Կրետներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
Հետաքրքիր է միայնակ կրետի ապրելակերպը։ Նրբագեղ, նեղ ու մուգ փորիկով [[ամոֆիլա]] կրետն իր բույնը փորում է [[Հող|հողի]] մեջ և նախքան [[ձվադրում|ձվադրելը]] փխրուն հողում գտնում է [[գիշերաթիթեռ|գիշերաթիթեռի]] [[հարսնյակ]], խայթով շեշտակի հարվածում է նրա [[նյարդային կենտրոն|նյարդային կենտրոնին]], որից հարսնյակը կորցնում է շարժունակությունն ու զգայունությունը, բայց ողջ է մնում։ Ապա կրետը նրան քարշ տալով բերում է բույնը և այդպիսով սնունդ պաշարում ապագա [[թրթուր|թրթուրի]] համար։
 
Կրետները հրաշալի [[որսորդ|որսորդներ]] են։ Նրանցից շատերն օգտակար են։ Բեմբեքս տեսակի կրետները, օրինակ, որսում են հոտերի շուրջը պտտվող [[Ճանճեր|ճանճերին]] ու [[պիծակներ|պիծակներին]]։ Նրանք իրենց թրթուրների համար կեր չեն պաշարում, այլ թարմ սնունդ են տանում բույն։ Միայն մի թրթուրի համար բեմբեքս կրետը 14–15 օրում (թրթուրային շրջան) որսում է 50–80 միջատ։սնո
Արայիկ
 
Կրետի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անմիջապես հանել խայթիչը և վերքը լվանալ [[Էթիլեթեր|էթիլ]]- կամ անուշադրի սպիրտով։ Ցավը մեղմացնում են կապարային թրջոցները։ Առավել վտանգավոր է, երբ թունավոր կրետները խայթում են բերանի լորձաթաղանթը. այդ դեպքում առաջացած այտուցը կարող է տարածվել [[բկանցք|բկանցքի]] ու [[կոկորդ|կոկորդի]] վրա և առաջացնել [[շնչահեղձություն]]։ Ուստի կրետի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել [[Բժիշկ|բժշկի]]։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կրետներ» էջից