«Ավիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
Օրգանիզմում [[արյունատար համակարգ]]ից բացի գոյություն ունի ավշային համակարգ:Այն սկսվում է [[օրգան]]ներում փակ մազանոթների ճյուղավորված ցանցից,որոնց պատերը օժտված են բարձր թափանցելությամբ:Ձեզ արդեն հայտնի է,որ ավիշը առաջանում է [[հյուսվածք]]ային հեղուկից և շարժվում է ավշային անոթներով և լցվում արյան մեջ:Ավշի շարժման այս ուղին անվանում են '''ավշաշրջանառություն''':
 
Ավշային մազանոթներով ներթափանցված են բոլոր հյուսվածքներն ու օրգանները, բացառությամբ [[գլխուղեղ]]ի,[[ողնուղեղ]]ի,վերնա[[մաշկ]]ի,ոսկրային հյուսվածքի:Ավշային մազանոթները միանալով առաջացնում են ավշային անոթներ,որոնց պատերին կան ավշի հետհոսքը արգելակող փականներ:Ավիշը հոսում է շատ դանդաղ,ավշային խոշոր անոթներում նրա շարժման արագությունը կազմում է 0,25-0,3 մմ/վրկ:
 
Ավշային անոթների ճանապարհին գտնվում են ավշային հանգույցներ,որոնք շուրջ 460 հատ են:Հանգույցները կատարում են պատնեշային ֆունկցիա:Այստեղ վնասազերծվում են [[բակտերիաներ]],օտարածին մարմիններ:Ավշային հանգույցներում կան մեծ քանակով լիմֆոցիտներ,որոնք մասնակցում են օրգանիզմի իմունային ռեակցիաներին:Ավշային բոլոր անոթները միանալով առաջացնում են կրծքային երկու ծորաններ,որոնք պարանոցի սահմանում թափվում են խոշոր երակների մեջ:Դրա շնորհիվ նորից [[արյուն]] է վերադառնում հյուսվածքներ մտնող հեղուկը:Ավշի շարժմանը նպաստում է կրծքավանդակի ծավալի մեծացումը ներշնչելիս,որի շնորհիվ ավշային կրծքային ծորանը լայնանում է,և տեղի է ունենում ավշի ներծծում արյան մեջ:Ավշի շարժմանը նպաստում են նաև [[կմախք]]ային [[մկաններ]]ի կծկումները քայլելիս,աշխատանքի կատարելիս:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավիշ» էջից