«Պլանկի հաստատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 82.
== Նշանակությունը ==
 
Պլանկի հաստատունը տարբեր թվային արժեքներ ունի տարբեր միավորների համակարգերում։ [[SI համակարգումհամակարգ]]ում այն ֆիզիկայի ամենափոքր հաստատուններից մեկն է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդու` իրեն հարմարեցրած սանդղակում, որտեղ էներգիան սովորաբար կիլոջոուլների կարգի է, իսկ ժամանակը` վայրկյանների կամ րոպեների, գործողության քվանտը` Պլանկի հաստատունը, չնչին մեծություն է դառնում։ Սա նաև միաժամանակ արտացոլում է այն փաստը, որ առօրյա օբյեկտները կամ համակարգերը բաղկացած են “մեծ” թվով մասնիկներից։ Օրինակ` 555&nbsp;[[նանոմետր]] [[ալիքի երկարություն|ալիքի երկարությամբ]] կանաչ լույսի (մարդու աչքը առավել ընկալունակ է այս երկարության հանդեպ) հաճախությունը 540&nbsp;ՏՀց է (540×10<sup>12</sup>&nbsp;[[Հերց|Հց]])։ Յուրաքանչյուր ֆոտոնի ''E'' էներգիան այս դեպքում հավասար է ''hν''&nbsp;= 3.58×10<sup>−19</sup>&nbsp;ջ։ Առօրյա կյանքի չափանիշներով սա շատ փոքր էներգիա է, սակայն առօրյա կյանքում մենք գործ չենք ունենում ոչ առանձին ֆոտոնների, ոչ ատոմների կամ մոլեկուլների հետ և այս դեպքում ամենահարմար մեծությունը [[մոլ]]ն է. մեկ մոլ ֆոտոնների էներգիան կարելի է հաշվել` բազմապատկելով ֆոտոնի էներգիան [[Ավոգադրոյի հաստատուն]]ով` ''N''<sub>A</sub>&nbsp;≈6.022×10<sup>23</sup>&nbsp;մոլ<sup>−1</sup>:
Պլանկի հաստատունը առնչվում է լույսի և մատերիայի քվանտացմանը, ուստի դասվում է ատոմական սանդղակի հաստատունների շարքին: Ատոմական սանդղակին հարմարեցված միավորների համակարգում, որտեղ էներգիայի չափման ընդունված միավոր է [[էլեկտրոն-վոլտ]]ը, իսկ հաճախությունը չափվում է պետահերցերով (10<sup>15</sup>), Պլանկի հաստատունը կնկարագրվի 1-ի կարգի թվով: