«Կոլեկտիվիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Կոլեկտիվիզմ''', սոցիալիստական և կոմունիստական հասարակական հարաբերությունների բնորոշ գիծ, կոմունիստական բարոյականության սկզբունք, որը բացահայտում էր առանձին անհատի ու [[հասարակություն|հասարակության]], անձնավորության ու կոլեկտիվի փոխհարաբերությունները: Հակադիր էր անհատապաշտությանը: Կոլեկտիվի դրսևորումներն առկա են եղել նախնադարյան հասարակությունում: Բուրժուական հասարակությունում կոլեկտիվը ձևավորվում էր [[կապիտալիզմ|կապիտալիզմի]] դեմ [[պրոլետարիատ]]ի համատեղ գործունեության ընթացքում: Սոցիալիստական հասարակությունում կոլեկտիվը դառնում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում մարդկանց հարաբերությունների կարգավորման համընդհանուր սկզբունք, մարդու բարոյական վարքի կարևորագույն պահանջ: Սոցիալիստական կոլեկտիվի սոցիալական հիմքը արտադրության միջոցների հանրային սեփականությունն էր և շահագործման վերացումը: Կոլեկտիվը ենթադրում է հասարակության և անհատի այնպիսի հարաբերություններ, որի առկայությամբ հասարակության զարգացումը բարենպաստ պայմաններ է ստեղծում անհատի բազմակողմանի զարգացման համար, իսկ վերջինիս զարգացումը ամբողջ հասարակության առաջընթացի պայման է: Կոլեկտիվի սկզբունքից բխող հիմնական պահանջներն են՝ ընկերական փոխօգնությունը, հասարակության հանդեպ պարտքի գիտակցումն ու կատարումը, հասարակական շահերի գիտակցական համակցումը անհատականին, կոլեկտիվի ու նրա որոշումների նկատմամբ հարգանքը: Ամեն ոք պատասխանատու է ոչ միայն իր կյանքի և արարքների, այլև կոլեկտիվի, ուրեմն և ողջ հասարակության ճակատագրի համար: ԽՍԿԿ ծրագիրը նպատակ էր դնում կյանքի բոլոր բնագավառներում կոլեկտիվիստական սկզբունքների հաստատումը: Կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսի առանցքը կոլեկտիվի սկզբունքն էր։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Բարոյագիտություն]]