Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 2 բայտ ,  5 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
| ipni = 19220
}}
'''Ցորեն''', ({{lang-lat|Triticum}}), [[դաշտավլուկազգիներ]]ի (հացազգիներ) ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ:տեսակ։ Տեսակները բաժանվում են 3 գենետիկական՝ դիպլոիդ, տետրապլոիդ, հեքսապլոիդ խմբերի, որոնք միմյանցից տարբերվում են սոմատիկ բջիջներում եղած [[քրոմոսոմներ]]ի թվով։
 
 
 
== Ծագում ==
Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։ 1930-ական թթ. ՀՀ-ում ([[Կարմիր բլուր]]) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ այս տարածքում ([[Արարատյան դաշտ]]ում) մշակվել են միահատիկ ցորեն և ցորեն փափուկ (''Triticum aestivum'') տեսակները։ Ցորենի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաև [[Արարատի մարզ|Արարատ]]ի, [[Արմավիրի մարզ|Արմավիր]]ի, [[Տավուշի մարզ|Տավուշ]]ի մարզերում։ Մ. Թումանյանը հայտնաբերել է (1930-ական թթ.) վայրի ցորենի միահատիկ, ուրարտական, Արարատյան տեսակները և Վավիլովի կամ Վանի ցորեն (''Triticum vavilovi'') ու կիսահաճարը (''Triticum spelta''), իսկ Բ. Գարասեֆերյանն ու Պ. Ղանդիլյանը [[Վայոց ձոր]]ի, [[Արարատի մարզ|Արարատ]]ի և այլ մարզերում՝ վայրի ցորենի բազմաթիվ տարատեսակներ։ Վայրի հացազգի (ցորեն, [[գարի]], [[աշորա]], [[այծակն]]) բույսերը պահպանելու համար [[Կոտայքի մարզ|Կոտայք]]ի և [[Արարատի մարզ|Արարատ]]ի մարզերի սահմանագծում ստեղծվել է [[Էրեբունի արգելոց]]ը:ը։
 
Ցորենի [[էնդեմիկ բույսեր|էնդեմիկ տեսակների]] և տարատեսակների քանակով [[Անդրկովկաս]]ն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դրա շնորհիվ Էլ Անդրկովկասը համարվում է ցորենի ձևառաջացման ինքնուրույն առաջնային կենտրոն։ Ցորեն տարածված է [[Երկրագունդ|երկրագնդի]] բոլոր [[մայրցամաք]]ներում։ Լայնորեն մշակվում է միայն կարծր և փափուկ ցորեն։ Ցորենի մշակման հյուսիսային սահմանը հասնում է մինչև հյուսիսային լայնության 76° 44՝ ([[Մուրմանսկի մարզ]]), իսկ հարավային սահմանն ընդգրկում է [[Ավստրալիա]]յի, [[Աֆրիկա]]յի և Ամերիկայի հարավային տարածքները։ Ցորեն առավելապես տափաստանային բույս է, բայց մշակվում է նաև նախալեռնային և լեռնային պայմաններում մինչև 4 հազար մետր բարձրություններում (Հայաստանում՝ մինչև 2,6 հազար մ բարձրության վրա)։
266 264

edits