«Ցորեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 52.
Ցորենի [[էնդեմիկ բույսեր|էնդեմիկ տեսակների]] և տարատեսակների քանակով [[Անդրկովկաս]]ն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դրա շնորհիվ Էլ Անդրկովկասը համարվում է ցորենի ձևառաջացման ինքնուրույն առաջնային կենտրոն։ Ցորեն տարածված է [[Երկրագունդ|երկրագնդի]] բոլոր [[մայրցամաք]]ներում։ Լայնորեն մշակվում է միայն կարծր և փափուկ ցորեն։ Ցորենի մշակման հյուսիսային սահմանը հասնում է մինչև հյուսիսային լայնության 76° 44՝ ([[Մուրմանսկի մարզ]]), իսկ հարավային սահմանն ընդգրկում է [[Ավստրալիա]]յի, [[Աֆրիկա]]յի և Ամերիկայի հարավային տարածքները։ Ցորեն առավելապես տափաստանային բույս է, բայց մշակվում է նաև նախալեռնային և լեռնային պայմաններում մինչև 4 հազար մետր բարձրություններում (Հայաստանում՝ մինչև 2,6 հազար մ բարձրության վրա)։
 
== Նկարագրություն ==
== Կազմություն ==
Ցորենի արմատային համակարգը փնջաձև Է, զարգանում է հիմնականում վարելաշերտում։ Ցողունը գլանաձև է, 40-130 սմ բարձրությամբ։ Տերևը նշտարաձև է։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, առանցքը՝ ծնկաձև։ Ծնկաձև ելուստում նստած է հասկիկ՝ 3-5 ծաղիկներով։ Հասկիկը կազմված է 2 հասկիկային թեփուկներից, ծաղիկը՝ արտաքին և ներքին ծաղկային թեփուկներից։ Քիստավոր ցորենի արտաքին թեփուկն է քիստ կրում։ [[Պտուղ (կենսաբանություն)|Պտուղ]]ը հատիկ է, կազմված՝ թաղանթից, էնդոսպերմից, սաղմից։ 1000 հատիկի զանգվածը 20-50 գ է (երբեմն մինչև 70 գ)։ Ցորենը միամյա բույս է։ Ունի հիմնականում 2 կենսաբանական խումբ՝ աշնանացան և գարնանացան։ Հայաստանում ցորենի տեղական սորտերից կան երկցան տեսակներ՝ Սպիտակահատ, Կարմիր կունդիկ, Գալգալոս։ Ցորենի սերմերն սկսում են ծլել 1-2°C ջերմաստիճանի պայմաններում, ծլելու լավագույն ջերմաստիճանը 12-15°C է։ [[Ձյուն|Ձյան]] շերտի բացակայության դեպքում աշնանացան ցորենը ոչնչանում է -16-18°C սառնամանիքներից, 20 սմ ձյան շերտի տակ դիմանում է մինչև -20°C, իսկ 30-60 սմ ձյան շերտի տակ՝ -40°C-ին։ Գարնանացան ցորենի ծիլերը դիմանում են -13°C սառնամանիքներին, իսկ թփակալման փուլում՝ -8-9°C, ծաղկման ու հատիկալիցքի փուլում՝ ֊1-2°C սառնամանիքի պայմաններում վնասվում է։ Հայաստանում աշնանացան ցորենի վեգետացիայի տևողությունը [[Արարատյան դաշտ]]ում 260-270 օր է, [[Սիսիան]]ում՝ 300 օր, [[Վարդենիս]]ում՝ 310-315 օր, գարնանացան ցորենինը՝ Սիսիանում՝ 117-120 օր, Վարդենիսում՝ 122-128 օր։ Ցորենը պահանջկոտ է խոնավության և պարարտանյութերի նկատմամբ։ Ցորենը կարևորագույն պարենային կուլտուրա է։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցորեն» էջից