«Իրան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4077 բայտ ,  7 տարի առաջ
չ (→‎Վարչական բաժանում: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ)
 
== Պետական կարգը ==
 
1979 թվականին ընդունված սահմանադրության համաձայն Իրանը հանդիսանում է իսլամական հանրապետություն: Ժամանակակից աշխարհում շատ քիչ իրական թեոկրատական պետություն է մնացել, որոնցից մեկը հենց Իրանի Իսլամական Հանրապետությունն է:
 
===Պետության գլուխը===
 
Պետության գլուխն է համարվում հոգևոր առաջնորդը, որին նաև անվանում են «Ռահբար մոազզամ», ով նաև հանդիսանում Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարը: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է [[այաթոլլա]] [[Ալի Խոմեյնի]]ն: Նա ընտրվում է [[Էքսպերտների Խորհուրդ|Էքսպերտների Խորհրդի]] կողմից և ձևականորեն պատասխանատու է նրանց առջև:
 
===Գործադիր իշխանություն===
 
Երկրի երկրորդ դեմքն է համարվում նախագահը: Ըստ էությամբ նա կատարում է վարչապետի գործառույթները, որի պաշտոնը հեղափոխությունից հետո վերացվեց: Երկրի նախագահը հանդիսանում է կառավարության գլուխը: Նա է նշանակում և ղեկավարում երկրի 21 նախարարներին: Նախագն ընտրվում է 4 տարի ժամկետով, ընդորում, անմիջապես 2 անգամից ավել ընտրվել չի կարող: Նախագահի թեկնածությունը հաստատում է [[Սահմանադրության Պահապանների Խորհուրդ]]ը:
 
===Օրենսդիր իշխանություն===
 
Իրանի խորհրդարանը, որը կոչվում է Մեջլիս, միապալատ է: Մեջլիսն ունի 290 անդամ, որոնք ընտրվում են համաժողովրդական ընտրություններով 4 տարի ժամկետով: Մեջլիսի դեպուտատների թեկնածությունը նույնպես հաստատվում է Պահապանների Խորհրդի կողմից:
 
'''Սահմանադրության Պահապանների խորհուրդը''' հատուկ մարմին է, որը բաղկացած է 12 հոգուց (6 մահմեդական հոգևորականության ներկայացուցչից և 6 իրավաբանից): Նրա իրավասությունների մեջ է մտնում հաստատել նախագահի և Մեջլիսի դեպուտատների թեկնածությունները, ինչպես նաև հետևել Մեջլիսի աշխատանքին: Նա վետոի իրավունք ունի Մեջլիսի օրինագծերի նկատմամբ:
 
'''Նպատակահարմարության խորհուրդը''' Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդակցական մարմին է, որը բաղկացած է 28 հոգուց և նրա պարտականությունների մեջ է մտնում լուծել Պահապանների խորհրդի և Մեջլիսի միջև առաջացած հակասությունները:
 
===Դատական իշխանություն===
 
Իրանի դատական համակարգը կազմված է [[Ժողովրդական դատարան]]ից և [[Հեղափոխական դատարան]]ից: Առանձին դատական մարմին է հանդիսանում Հատուկ հոգևոր դատարանը:
 
===Էքսպերտների խորհուրդ===
 
[[Էքսպերտների Խորհուրդ]]ը բաղկացած է 86 հոգևորականներից, որոնք 8 տարի ժամկետով ընտրվում են ժողովրդի կողմից: Էքսպերտենրի խորհուրդը ընտրում է երկրի առաջնորդին, ինչպես նաև իրավունք ունի ցանկացած պահի գահընկեց անել վերջինիս:
 
== Զինված ուժերը ==
235

edits