«Ցորեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
 
== Կազմություն ==
Ցորենի արմատային համակարգը փնջաձև Է, զարգանում է հիմնականում վարելաշերտում։ Ցողունը գլանաձև է, 40—130 սմ բարձրությամբ։ Տերևը նշտարաձև է։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, առանցքը՝ ծնկաձև։ Ծնկաձև ելուստում նստած է հասկիկ՝ 3—5 ծաղիկներով։ Հասկիկը կազմված է 2 հասկիկային թեփուկներից, ծաղիկը՝ արտաքին և ներքին ծաղկային թեփուկներից։ Քիստավոր ցորենի արտաքին թեփուկն է քիստ կրում։ [[Պտուղ (կենսաբանություն)|Պտուղ]]ը հատիկ է, կազմված՝ թաղանթից, էնդոսպերմից, սաղմից։ 1000 հատիկի զանգվածը 20-50 գ է (երբեմն մինչև 70 գ)։ Ցորենը միամյա բույս է։ Ունի հիմնականում 2 կենսաբանական խումբ՝ աշնանացան և գարնանացան։ Հայաստանում ցորենի տեղական սորտերից կան երկցան տեսակներ՝ Սպիտակահատ, Կարմիր կունդիկ, Գալգալոս։ Ցորենի սերմերն սկսում են ծլել 1-2°C ջերմաստիճանի պայմաններում, ծլելու լավագույն ջերմաստիճանը 12-15°C է։ [[Ձյուն|Ձյան]] շերտի բացակայության դեպքում աշնանացան ցորենը ոչնչանում է —16-18°C սառնամանիքներից, 20 սմ ձյան շերտի տակ դիմանում է մինչև —20°C, իսկ 30—60 սմ ձյան շերտի տակ՝ —40°ՇC-ին։ Գարնանացան ցորենի ծիլերը դիմանում են —13°C սառնամանիքներին, իսկ թփակալման փուլում՝ —8—9°C, ծաղկման ու հատիկալիցքի փուլում՝ ֊1—2°C սառնամանիքի պայմաններում վնասվում է։ Հայաստանում աշնանացան ցորենի վեգետացիայի տևողությունը [[Արարատյան դաշտ]]ում 260—270 օր է, [[Սիսիան]]ում՝ 300 օր, [[Վարդենիս]]ում՝ 310-315 օր, գարնանացան ցորենինը՝ Սիսիանում՝ 117-120 օր, Վարդենիսում՝ 122—128 օր։ Ցորենը պահանջկոտ է խոնավության և պարարտանյութերի նկատմամբ։ Ցորենը կարևորագույն պարենային կուլտուրա է։
 
== Օգտագործում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցորեն» էջից