«Ցորեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
 
== Օգտագործում ==
[[Պատկեր:WildWheat Erebuni Reserve.jpg|thumb|upright=1.4|thumb|Էրեբունի արգելոցում աճող վայրի ցորենը՝ Triticum araraticum}}
Օգտագործվում է [[հաց]]ի, [[ձավար]]ի, [[մակարոն]]ի, [[հրուշակեղեն]]ի արտադրության մեշ։ Ցորենից ստանում են նաև [[սպիրտ]], [[օսլա]], դեքստրին, [[սոսինձ]] ևն։ Հատիկը, աղացման թափոնները արժեքավոր կեր են, հումք են համակցված կերերի համար։ Ցորենը սննդարար է, կալորիականությունը բարձր է, պարունակում է [[սպիտակուցներ]] (10-25%), [[ածխաջրեր]] (60-64%), [[ճարպեր]] (շուրջ 2%), թաղանթանյութ, վիտամիններ, ֆերմենտներ, հանքային նյութեր։
 
== Տարածումը ==
Ցորեն հնագույն կուլտուրա է։ Այն հայտնի էր Առաջավոր Ասիայում ([[Իրաք]], [[Սիրիա]], [[Իրան]]) և [[Թուրքմենիա]]յում մ․ թ․ 6—7 հազար տարի, [[Եգիպտոս]]ում՝ 4 հազար տարի առաջ, [[Չինաստան]]ում սկսել են մշակել մ․ թ․ 3 հազար տարի առաջ։ Անդրկովկասում ցորենը հայտնի էր մ․ թ․ 5—4 հազար տարի առաջ։ [[Ամերիկա]] է տարվել [[17-րդ դար]]ում․։ 1939-1941 թվականներին Հայաստանում ([[Կարմիր բլուր]]) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է հացահատիկի ածխացած հատիկներ։ Մ․ Գ․ Թումանյանի ուսումնասիրություններից պարզվել է, որ դրանք ցորենի հատիկներ են և որ 2,5 հազար տարի առաջ այս տարածքում մշակվել է (Triticum aestivum), որը մինչ այժմ էլ մշակվում է Արարատյան դաշտում։ 1978 թվականին ցորենի համաշխարհային ցանքատարածությունը (առավելապես [[ԽՍՀՄ]], [[Չինաստան]], [[ԱՄՆ]], [[Հնդկաստան]], [[Կանադա]]) 232 մլն հա էր, միջին բերքատվությունը՝ 19 ց/հա։ <!-- ՄՍՀՄ-ում 1980-ին ցորենի ցանքատարածությունը 61,5 մլն հա էր, միջին բերքատվությունը, աշնանացան Ց՜ինը4 22,1 ց/հա (առաջավոր տնտեսություններում՝ մինչև 10ց/հա), գարնանացանինը՝ 12,4 ց/հա։ ՀՍՍՀ-ում մշակվում է շուրջ 100 հզ․ հա։ 1980-ին ՍՍՀՄ-ում շրջանացվել են աշնանացան փափուկ ցորենի Բեզոստայա 1 և Միրոնովսկայա 808 սորտերը (աշնանացան ցորենի ցանքատարածության շուրջ 75%֊ը)։ Սրանք մշակվում են նաև Բուլղարիայ֊ում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում, ԳԴՀ֊ում, Չեխոս լովակիայումն այլուր։ Զգալի տարածություն են զբաղեցնում փափուկ ցորենի Իլյիչյովկա, Միրոնովսկայա յուբիլեյնայա, Կավկազ, Ռոստովչանկա, Օդեսկայա 51, Պրիբոյ, Դնեպրովսկայա 521, Կրասնո դարսկայա 39, Պոլեսկայա 70, կարծր Ց-ի Նովոմիչուրինկո, Օդեսկայա յուբի լեյնայա սորտերը։ 1970-ական թթ․ արտադրության մեջ ներդրվեց նոր պարենային կուլտուրա՝ Տրիտիկալեն ( ri icale), որն ստացվել է Ց-ի և աշորայի խաչաձևումից, որի աշնանացան սորտերը բարձր բերքատու են։ ՀՍՍՀ-ում շրջանացված են աշնանացան Ց-ի Բեզոստայա 1, Միրոնովսկայա 808, Կանգուն 20, Սպիտակահատ տեղական, Ինտենսիվնայա, էրիտրոսպերմում 127, Օդեսկայա 75, գարնանացան Ց-ի Գալ գալոս, Նոր կունդիկ, Մետտե ցերրոս և Շիրակի 1 սորտերը։ -->
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցորեն» էջից