«Նեոֆոլկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
==Մշակույթ==
Նեոֆոլկ երաժշտության ոգին և արժեքները նման են [[60-ականներ]]ի ամերիկյան և բրիտանական [[ֆոլկ]]ին, երկուսն էլ կառուցված են փոփ մշակույթին և մշակույթի կոմերսիալիզացիային դեմ դուրս եկող սկզբունքների հիման վրա: Չնայած դրան, նեոֆոլկը և ֆոլկը միմյանցից արմատապես տարբեր են: Նեոֆոլկ ժանրի կատարողների մեծամասնությունը կենտրոնանում են արքայիկ, մշակութային և գրականության արժեքների վրա. տեղական ավանդույթները և հավատալիքները շատ լավ ընդգծվում են էզոտերիկական և պատմական թեմաների հետ զուգահեռ<ref name=NeumanBraun/>:
[[file:Death in June 001.jpg|ձախից|մինի|140px|Դուգլաս Փիրսը՝ Death in June խմբի մենակատարը]]
===Հեթանոսություն և օկուլտիզմ===
[[Նեոհեթանոսություն|Նեոհեթանոսության]] և [[օկուլտիզմ]]ի տարբեր ձևերը մեծ դեր են խաղում նեոֆոլկի թեմատիկայում: [[Ռունային այբուբեն]]ը, Եվրոպայի հեթանոսական տարածքները և այլ հնագույն թեմաների պատկերումը շատ հաճախ է ընդգծվում նեոֆոլկ երաժշտության մեջ: Այդ ամենն արտահայտվում է խմբերի անուններով, ալբոմների պատկերներով, հագուստով և բազմաթիվ այլ միջոցներով<ref name=DOUGLASREV>[http://www.deathinjune.org/modules/mediawiki/index.php/Interview:2005-Heathen_Harvest Interview with Douglas Pearce], 2005.</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեոֆոլկ» էջից