«Գիլբերտ Կիտ Չեսթերտոն»–ի խմբագրումների տարբերություն

չ
տառասխալներ
չ (clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ)
չ (տառասխալներ)
'''Գիլբերտ Կիտ Չեսթերտոն''' ({{lang-en|Gilbert Keith Chesterton}}; [[1874]] - [[1936]]), անգլիացի բանաստեղծ, արձակագիր, [[դետեկտիվ]] ստեղծագործությունների գրող, գրաքննադատ, լրագրող և էսսեիստ։ Աչքի է ընկել իր հստակ արտահայտված հակաիմպերիալիստական հայացքներով, հանդես է եկել [[անգլո-բուրական պատերազմ]]ի դեմ, եղել է իննդուստրիալացման և իշխանության կենտրոնացման միտումների ընդդիմախոս։ Իր բանաստեղծություններում (Ընտիր պոեմներ, 1933) գովերգել է «անգլիականությունը», ավանդական արժեքները։ Նրա վեպերը՝ «Նոթինգ Հիլի Նապոլեոնը» (The Napoleon of Notting Hill, 1904), «Մարդ, որ եղել էր Հինգշաբթի» (The Man Who Was Thursday, 1908), խիզախ քաղաքական ֆանտազիաներ են՝ նախաինդուստրիալ աշխարհի ձոն։ 1911 թ. գրած «Հայր Բրաունի անմեղությունը» երկով սկսել է դետեկտիվ պատմվածքների շարք, որի հերոսը չարի էությանը խորաթափանց և այդ միջոցով բարդ առեղծվածներ լուծելու տաղանդով օգտված համեստ կաթոլիկ հոգևորական է։ Չեսթերտոնն ինքը ընդունել է կաթոլիկություն 1922 թ.։
 
Գրել է նաև ուսումնասիրություններ [[Չարլզ Դիքենս]]ի (Charles Dickens, 1906), [[Ռոբերտ Բրաունինգ]]ի (Robert Browning, 1903), [[ԲերնարդԲեռնարդ Շոու]]ի George Bernard Shaw, 1909) , [[Ռոբերտ Լուիս Սթիվենսոն]]ի (Robert Louis Stevenson, 1927) Ուիլյամ Բլեյքի և Ջեֆրի Չոսերի (Chaucer, 1932) մասին։ Քրիստոնեական ջատագովական գրվածքներից են՝ «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցի» (St. Francis of Assisi, 1923), «Ս. Թովմաս Աքվինացի» (St. Thomas Aquinas, 1933) կենսագրությունները, «Հավերժ մարդ» (The Everlasting Man, 1925), «Հերետիկոսներ» (1905), «Օրթոդոքսիա» (Ortodoxy, 1908) էսսներիէսսեների ժողովածուները և այլն։
 
== Աղբյուրներ ==
6098

edits