«Վլադիմիր Կովալևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում, վիքիֆիկացում, ձևավոր...
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 26.
}}
 
'''Վլադիմիր Կովալևսկի Օնուֆրիեիչ''' (2(14).8.[[1842]]-[[1816]](28).4.[[1883]]), ռուս հնէաբան։Ա. Օ. Կովալևսկու եղբայրը:եղբայրը։ Լինելով [[Չարլզ Դարվին]]ի հետնորդը՝ Կ. դարվինիզմ է պրոպագանդել [[Ռուսաստան]]ում, թարգմանել և հրատարակել է Չ. Դարվինի, Ք. Հեքսլիի, Չ. Լայելի գրքերը։ [[1880]] թվականից՝ [[Մոսկվա]]յի համալսարանի դոցենտ։ Կովալևսկու աշխատանքները նոր գիտության՝ էվոլյուցիոն հնէաբանության հիմքը հանդիսացան։ Ապացուցեց, որ կենդանիների մորֆոլոգիական վերափոխումները պայմանավորված են որոշակի ֆունկցիաների զարգացմամբ, որոնք կապված են գոյության պայմանների փոփոխության հեա։ Կովալևսկին հնէաբաններից առաջինն էր, որ [[էվոլյուցիոն ուսմունք]]ը կիրառեց ողնաշարավոր կենդանիների [[ֆիլոգենեզ]]ի պրոբլեմները լուծելիս։ Ուսումնասիրելով [[կաթնասուններ]]ի հնէաբանական պատմությունը՝ Կովալևսկին գտավ, որ նրանց զարգացման պրոցեսում եղել են «մեծ բեկման» շրջաններ՝ համեմատաբար բարձր կազմակերպված խմբերի արագ տարածում, նվազ կատարելագործվածների հանկարծակի վերացում։ Կովալևսկու հետազոտությունները նվիրված են [[յուրա]]յի, կավճի և կայնոզոյան շրջաններին։ Նա առաջինը լուսաբանեց հին յուրայի և վաղ կավճի շրջանների կենդանա-աշխարհագրական պրովինցիաների հարցը, տվեց դրանց հնէագրական քարտեզները։ Կովալևսկին իրավամբ գտնում էր, որ կայնոզոյան շրջանի կաթնասունների նախնիներին պետք է փնտրել կավճի ցամաքային նստվածքներում։ {{ՀՍՀ}} [[Կատեգորիա:Հնէաբաններ]]