[[File:Panicum miliaceum0.jpg|thumb|Սովորական կորեկ]]
'''Կորեկ''' ({{lang-la|Panicum}}), հացազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ:ցեղ։ Հայտնի է 400-ից ավելի տեսակ ([[ԽՍՀՄ]]-ում՝ 4):։ Տարածված են [[Ասիա]]յի, [[Ամերիկա]]յի և [[Աֆրիկա]]յի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում:գոտիներում։
Հատիկ ստանալու համար մշակում են [[սովորական կորեկ]](Panicum miliaceum):։ Գարնանացան բույս է, արմատները՝ փնջաձև, ցողունը՝ 45-150 սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև:նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրան է, ինքնափոշոտվող:ինքնափոշոտվող։ Պտուղը հատիկ է, թեփուկավոր, 1000 հատիկը կշռում է 4-9 գ:գ։ Չորադիմացկուն, ջերմասեր, վաղահաս բույս է:է։ Կորեկից ստանում են [[ձավար]], [[ալյուր]], խտացրած կեր, կանաչ զանգված և խոտ:խոտ։ Մշակության մեջ հայտնի է հնագույն ժամանակներից:ժամանակներից։ Հատիկի բերքը
հավաքում են մոմային հասունացման, իսկ խոտինը՝ հուրաններն արձակելու փուլերում:փուլերում։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Բույսեր]]
|