«Հիրոո Օնոդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
Չնայած [[1959]] թվականի դեկտեմբերին Օնոդան պաշտոնապես մահացած էր հայտարարվել, մի քանի անգամ նրան գտնելու խմբեր են ուղարկվել, բայց հաջողություն չեն գրանցել։
 
[[Պատկեր:Onoda-suzuki.jpg|մինի|ձախից|[[Նորիո Սուձուքի]]ն գտնում է Օնոդային]]
[[1974]] թվականի փետրվարին Օնոդան հանդիպեց ճապոնացու՝ Նորիո Սուձուքիին, ով շրջագայում էր աշխարհով մեկ ու փնտրում «Օբատա լեյտենանտին, պանդային ու Զզվելի ձնամարդու՝ հենց այս հաջորդականությամբ»։ Նա գտել է Օնադային քառօրյա փնտրտուքներից հետո։ Օնոդան սա նկարագրել է [[2010]] թվականին տրված հարցազրույցում սա այսպես է նկարարագրել․ «Էս հիպպին՝ Սուձուքին եկել էր կղզի ճապոնացի զինվորի զգացմունքներին ունկնդիր լինելու։ Սուձուքին հարցրեց, ինչու ես դուրս չեմ գալիս․․․»։ Օնոդան ու Սուձուքին ընկերներ դարձան, բայց Օնոդան դեռ չէր ուզում հանձնվել, ասելով, որ չի անի դա առանց իր վերադասի հրամանի։ Սուձուքին վերադարձավ Ճապոնիա իր ու Օնոդայի լուսանկարով՝ որպես իրենց հանդիպման ապացույց, ներկայացրեց այն կառավարությանն։ Ճապոնական կառավարությունը գտավ Օնոդայի հրամանատարին՝ մայոր Յոշիմի Թանիգուչիին, ով պատերազմից հետո գրավաճառ էր դարձել։ Թանիգուչին թռավ Լուբանգ 1974 թվականի մարտի 9-ին, վերջապես հանդիպեց Օնոդային ու իրականացրեց իր խոստումը․ «Ինչ էլ լինի, մենք կգանք քո հետևից»։
 
Տող 51 ⟶ 52՝
 
Չնայած այդքան մարդու էր սպանել ու կրակել ոստիկանության վրա, Օնոդան ներում է ստացել։
 
== Տես նաև ==
*[[Շոիչի Յոքոյ]]՝ գտնվել է 1972 թվականին, [[Գուամ]] կզղում։