«Հիրոո Օնոդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 35.
Լուբանգում Օնոնդան առաջարկում է պատրաստվել երկարատև պաշտպանությանը, բայց առաջարկը մերժվել է, ինչի արդյունքում [[ԱՄՆ]]-ի զորքերը հեշտությամբ կոտորեցին ճապոնացիներին, իսկ երիտասարդ հետաախույզն իր ջոկատով ստիպված էր փախնել սարերը։ [[Ջունգլի]]ներում բազա ստեղծելով, Օնադան շարունակում է պարտիզանական պայքարը թշնամու թիկունքում իր անմիջական ենթակաների հետ՝ առաջին մակարդակի շարքային Յուիչի Աքացուի, բարձրագույն մակարդակի շարքային Քինշիչի Քոձուքոի ու կապրալ Շոիչի Շիմադայի։
 
=== Թաքնված կյանքը ===
Օնոդան շարունակել է պայքարը իրեն հավատարիմ երեք զինվորների՝ առաջին մակարդակի շարքային Յուիչի Աքացուի, բարձրագույն մակարդակի շարքային Քինշիչի Քոձուքոի ու [[կապրալ]] Շոիչի Շիմադայի հետ։ Այդ ընթացքում նրանք պարտիզանական պայքար են վարել, սպանել մոտ 30 տեղաբնակների ու ներգրավվել ոտիկանության հետ փոխրաձգության մեջ։
 
Երբ նրանց առաջին անգամ թռուցիկ հասավ, ուր գրված էր, որ [[Ճապոնիա]]ն [[1945]]-ի հոկտեմբերին հանձնվել է, իսկ երկրորդ անգամ՝ նրանք կովի սպանեցին ու կղզեցիների թողնված գրությունը կարդացին․ «Պատերազմն ավարտվել է 1945 թվականի [[օգոստոսի 15]]-ին, իջեք սարերից», միևնույնն է, չհավատացին, քանի որ վերջերս կրակ էր բացվել նրանց վրա։ Օնոդան և իր զինվորները հավատում էին, որ եթե պատերազմն իրոք ավարտված լիներ, նրանց վրա չէին կրակի։ 1945-ին վերջին Թոմոյուքի Յամաշիթան հատուկ 14-երորդ բանակի համար թռուցիկներ տպեց ու ուղարկեց [[Ֆիլիպիններ]]։ Օնոդայի խումբը շատ լավ էր թաքնված ու օդից ընկած թռուցիկներն արտաքին աշխարհի հետ նրանց առաջին ու վերջին կապն եղան։ Նրանք շատ լավ ուսումնասիրեցին դրանք, սակայն եկան այն եզրակացության, որ թռուցիկները իրական չեն։
 
Յուիչի Աքացուն չդիմացավ ու [[1949]] թվականի սեպտեմբերին հեռանալով խմբից, 6 ամիս մենակ ապրեց, ապա [[1950]] թվականին հանձնվեց Ֆիլիպպինյան կառավարությանը։ Մնացածները մտածեցին, որ դա կսպառնա իրենց անվտանգությանը ու ավելի զգուշավոր դարձան։ [[1952]] թվականին նրանց նույն կերպ փոխանցեցին հարազատների լուսանկարներն ու նամակները, հանձնվելու խնդրանքով, բայց Օնոդան ու իր ընկերները մտածեցին, որ սա էլ է ծուղակ։
 
[[1953]] թվականի հունիսին Շիմադան ոտքի հրազենային վնասվածք ստացավ, ու, չնայած, Օնոդան կյանքի բերեց նրան, [[1954]] թվականի [[մայիսի 7]]-ին, Շիմադան սպանվեց։ Քոձուքան սպանվեց [[1972]] թվականի [[հոկտեմբերի 19]]-ին, ու Օնոդան մենակ մնաց։
 
Չնայած [[1959]] թվականի դեկտեմբերին Օնոդան պաշտոնապես մահացած էր հայտարարվել, մի քանի անգամ նրան գտնելու խմբեր են ուղարկվել, բայց հաջողություն չեն գրանցել։
 
[[1974]] թվականի փետրվարին Օնոդան հանդիպեց ճապոնացու՝ Նորիո Սուձուքիին, ով շրջագայում էր աշխարհով մեկ ու փնտրում «Օբատա լեյտենանտին, պանդային ու Զզվելի ձնամարդու՝ հենց այս հաջորդականությամբ»։ Նա գտել է Օնադային քառօրյա փնտրտուքներից հետո։ Օնոդան սա նկարագրել է [[2010]] թվականին տրված հարցազրույցում սա այսպես է նկարարագրել․ «Էս հիպպին՝ Սուձուքին եկել էր կղզի ճապոնացի զինվորի զգացմունքներին ունկնդիր լինելու։ Սուձուքին հարցրեց, ինչու ես դուրս չեմ գալիս․․․»։ Օնոդան ու Սուձուքին ընկերներ դարձան, բայց Օնոդան դեռ չէր ուզում հանձնվել, ասելով, որ չի անի դա առանց իր վերադասի հրամանի։ Սուձուքին վերադարձավ Ճապոնիա իր ու Օնոդայի լուսանկարով՝ որպես իրենց հանդիպման ապացույց, ներկայացրեց այն կառավարությանն։ Ճապոնական կառավարությունը գտավ Օնոդայի հրամանատարին՝ մայոր Յոշիմի Թանիգուչիին, ով պատերազմից հետո գրավաճառ էր դարձել։ Թանիգուչին թռավ Լուբանգ 1974 թվականի մարտի 9-ին, վերջապես հանդիպեց Օնոդային ու իրականացրեց իր խոստումը․ «Ինչ էլ լինի, մենք կգանք քո հետևից»։
 
Այսպիսով, Օնոդան կատարել էր իր պարտքը ու հանձնվեց։ Նա հանձնեց նաև իր թուրը, զենքերն ու նույնիսկ մոր դաշույնը։ Միայն շարքային Թերուո Նաքամուրան է ավելի երկար թաքնվել։ Նա ձերբակալվել է 1974 թվականի [[դեկտեմբերի 18]]-ին, [[Ինդոնեզիա]]յում։
 
Չնայած այդքան մարդու էր սպանել ու կրակել ոստիկանության վրա, Օնոդան ներում է ստացել։
== Տես նաև ==
*[[Շոիչի Յոքոյ]]՝ գտնվել է 1972 թվականին, [[Գուամ]] կզղում։
*[[Թերուո Նաքամուրա]]՝ գտնվել է 1974 թվականին, դեկտեմբերի 18-ին, Ինդոնեզիայում։