«Հենաշարժիչ համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 63.
Կեցվածքին հատկապես պետք է հետևել մանկական հասակում,երբ զարգանում է հենաշարժիչ համակարգը:Երեխաների ոսկրերն առաձգական են և հեշտ ծռվում:Անհրաժեշտ է ծանրություն կրել ուժերի ներածի չափ և այն հավասարաչափ բաշխվի մարմնի վրա:Փոքր երեխաների պայուսակը պետք է թեթև լինի.այն ավելի լավ է կրել մեջքին:Եթե պայուսակը
ձեռքին են կրում,ապա չի կարելի անընդհատ մեկ ձեռքով տանել:Անհրաժեշտ է սեղանի մոտ ճիշտ նստել:Դա ապահովում է կեցվածքի բնականոն զարգացումը,պահպանում առողջությունը,մարմնի գեղեցկությունը և մեծացնում աշխատունակությունը:Անհրաժեշտ է նստել ուղիղ,մարմինը և գլուխը քիչ առաջ թեքած,սեղանի և [[աչք]]երի միջև հեռավորությունը պետք է լինի 30-35 սմ-ի սահմաններում,իսկ սեղանից կուրծքը հեռու պահել ափի լայնքի չափ:Ոտքերը պետք է հենվեն հատակին,զբաղեցնել ամբողջ նստատեղը և արմունկները դնել սեղանին:Կանգնելիս,շարժվելիս մարմինն ուղիղ պահել և հավասարաչափ հենվել երկու ոտքերի վրա:Ճիշտ կեցվածքը չի տրվում մարդուն ի ծնե,այլ ձեռք է բերվում ժամանակի ընթացքում,իսկ 18 տարեկանից հետո թերություններն ուղղելը շատ դժվար է:Ամենօրյա ոչ ճիշտ դիրքով նստելը կամ աշխատելն աշակերտի ողնաշարում կարող է առաջացնել ծռվածքներ:Մարմնի ուղղաձիգ դիրքում պահող [[մկաններ]]ի վարժեցումը նպաստում է լավ կեցվածքի զարգացմանը:
 
== Հարթաթաթությունը և դրա կանխարգելումը ==
 
Ոտնաթաթի միջին մասն ունի որոշակի կորություն (կամար),որը քայլքի,ցատկի և վազքի ժամանակ թուլացնում է ցնցումները:Եթե մարդն օրվա մեծ մասը անց է կացնում ոտքի վրա,հագնում է նեղ և բարձր կրունկով [[կոշիկ]],մեծ ծանրություն է կրում,ապա հաճախ զարգանում է հարթաթաթություն՝ ոտնաթաթի կորությունը նվազում է,որի պատճառը կապանների և [[մկաններ]]ի թուլացման հետևանքով:Այս դեպքում ներբանն ամբողջ մակերևույթով հպվում է գետնին:Ուստի քայլելիս,կանգնելիս ոտնաթաթի կամարում առաջանում է ցավ և շուտ են հոգնում:Կանխարգելման համար կան հատուկ վարժություններ,օգտակար է նաև ոտաբոբիկ,մատների ծայրին քայլելը, լողով զբաղվելը:Ամենօրյա կոշիկը պետք է բարձրակրունկ չլինի (լավագույն բարձրությունը՝ 3-5 սմ):Հարթաթաթությունը նպաստում է նաև [[ճարպ]]ալակումը:
 
== Սակավաշարժության հետևանքները ==
 
Մարդու ընդունած սնունդը և կատարած աշխատանքը (այսինքն՝ ծախսված էներգիան) նորմայում պետք է հավասարակշռ
վեն:Եթե մարդը սնվում է չափավոր,բայց քիչ է շարժվում,նրա մարմնում ավելցուկային էներգիան կուտակվում է [[ճարպ]]երի ձևով:Երկարատև այսպիսի վիճակն առաջացնում է ճարպակալում,որն օրգանիզմի նյութափոխանակության լուրջ խանգարումներ է առաջացնում:Խանգարումներ են առաջանում նաև հենաշարժիչ համակարգում՝ ոտքերի,հոդերի կառուցվածքի փոփոխություն,շարժումների սահմանափակում,ցավեր:Անհրաժեշտ է հետևել օրվա ռեժիմին՝ սննդակարգին
և վարժություններին:[[Սնունդ]]ը պետք է համապատասխանի էներգետիկ ծախսին:Առավոտյան լիցքային վարժությունները,զբոսանքները յուրաքանչյուր մարդ պետք է կատարի իր ողջ կյանքի ընթացքում:
 
== Մկանների մարզման նշանակությունը==
 
Աշխատող մկանի արյան մատակարարումը ուժեղանում է:Որքան շատ են աշխատանք են կատարում [[մկաններ]]ը,այնքան [[արյուն]]ը շատ սննդանյութեր է բերում,մկանաթելերն աճում և երկարում են:Զարգանում են ոչ միայն մկանունքը,այլ նաև [[կմախք]]ը:Ահա թե ինչու շատ կարևոր է փոքր հասակից զբաղվել ֆիզիկական վարժություններով,
մարզել մկանները,աշխատել [[դպրոց]]ի արհեստանոցներում,ուսումնափորձնական [[հող]]ամասերում,մաքրել,կարգի բերել
դասասենյակները,տանը կատարել անհրաժեշտ աշխատանք:Այս բոլորը նպաստում է կմախքի և մկանների զարգացմանը,պահպանում և ամրապնդում առողջությունը:
 
 
== Տես նաև ==