«Դինգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 94.
 
== Պահվածքը ==
 
Դինգոները մարդկանց նկատմամբ ամաչկոտ են և աշխատում են ինչքան հնարավոր է նրանցից խուսափել: Դեպքեր են գրանցվել երբ դինգոները վախեցել և փախել են մարդկանցից:
Դինգոները հիմնականում ապրում են խմբերով: Որսում են գիշերը և որսի ժամանակ իրար հետ շփվում են ձայնային ազդանշաններով:
 
=== Հարաբերությունները ===
 
Դինգոների պահվածքը շատ հետաքրքիր և միաժամանակ բարդ է, ինչպես գայլերինը և կոյոտներինը:
Երիտասարդ արուները ապրում են միայնակ կյանքով, իսկ ավելի հասունները ընտանիք են հիմնում: Ընդհանրապես դինգոները ապրում են միասին՝ խմբերով, սակայն այն տարածքներում, որտեղ նրանք շատ են, դինգոները ապրում են զույգերով (և իրենց ձագերով):
Դինգոների ոհմակները տարբեր կառուցվածքներ ունեն: Ոհմակի մեծությունը կախված է նրանց ապրելու վայրից և տարածքում գտնվող որսալու կենդանիների չափսերից: Եթե որսի կենդանիները չապսերով մեծ են, ապա դինգոների ոհմակը համեմատաբար մեծ է, իսկ եթե կենդանիները փոքր են, ապա ոհմակը նույնպես փոքր է:
Դինգոների ոհմակները ապրում են իրար կից տարածքներում, այդ իսկ պատճառով դինգոները ինչպես նաև մյուս կենդանիները իրենց տարածքը ընդգծում են իրենց հոտը թողնելով ծառերի, թփերի, քարերի վրա: Ընդհանրապես երկու տարբեր ոհմակներ գտնվում են լարված հարաբերություններում: Դինգոները շատ բարի չեն գտնվում նաև ոհմակի նոր անդամների նկատմամբ: Եթե երիտասարդ մի դինգո ցանկանում է միանալ մի ոհմակի, ապա նրա անդամները չուզենալու դեպքում կարող են դինգոյի քշել կամ վախեցնել, որպեսզի նա հեռու մնա իրենցից:
Ոհմակը կարող է ունենալ 3-11 անդամ:
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դինգո» էջից