«Հանգ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 979 բայտ ,  12 տարի առաջ
 
Հանգերը բազմազան են նաև իրենց կազմությամբ։ '''Թույլ''' (կամ '''աղքատ''') հանգի մեջ կրկնվում են միայն շեշտված ձայնավորն ու հաջորդող բաղաձայները (վր'''ա''' - հեռաց'''ա''', այնտ'''եղ''' - ահ'''եղ''', տ'''ուն''' - սյ'''ուն''')։ '''Ուժեղ''' (կամ '''հարուստ''', '''խոր''') հանգի մեջ կրկնվում են նաև շեշտված ձայնավորից առաջ եղած հնչյունները (բուրվ'''առներ''' - խ'''առներ''', եր'''կիր''' - գր'''կիր''', օ'''դում''' - կար'''ոտում''', տ'''ալիս''' - հեռան'''ալիս''' (Վահան Տերյան))։
 
Լինում են նաև '''բարդ''' կամ '''բաղադրյալ''' հանգեր, , որոնք կազմված են երկու կամ ավելի բառերի հնչյուններից (վ'''ար ծաթեց''' - '''արծաթեց''', '''վարսերը նրա''' - '''վառ սերը նրա''', '''քո մի թասը''' - '''Կոմիտասը''')։ Մոտավոր հանգի մեջ կրկնվում են ոչ թե նույն, այլ իրար նման, իրար հիշեցնող հնչյուններ, կամ հանգ կազմող հնչյունների միայն մի մասը (խաղաղ-աղա, ճակատ-հագած, գլխարկը-գլխահակ, վարդը-կարդաք, անիրական-բարեկամ)։
 
Նման վերջավորություններ կարող են ունենալ նաև միևնույն կամ հարևան տողերի ներսում եղած բառերը։ Այդպիսի կրկնությունները կոչվում են [[ներքին հանգ]]։
 
== Հանգերն ըստ դասավորության ==
13 650

edits