«Ամուրիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ամուրիկ''' (''Fringilla coelebs''), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում տարածված։ ==Արտա...»:
(Տարբերություն չկա)

10:13, 17 հունվարի 2014-ի տարբերակ

Ամուրիկ (Fringilla coelebs), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում տարածված։

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 24,5-28,5 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Թևերի վերին մասը սպիտակ շերտով է, գոտկատեղը կանաչավուն է, պոչի եզրային փետուրները՝ սպիտակ մեծ հատվածով։ Արուի ճակատը սև է, գագաթը՝ մոխրակապույտ, մարմինը ներքևից՝ վարդագույն երանգով։ էգը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ բաց դարչնագույն։ Երիտասարդը նման է էգին։

Վարք

Ամուրիկները շրջում են երամներով։ Աշնանը և ձմռանը այլ տեսակների հետ կազմում են մեծ երամներ։ Բնակվում է անտառներում, այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով, բուս, կերով։  Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից, մամուռից, քարաքոսերից։ Ունի գեղագիտական, ճանաչողական և գիտական նշանակություն։ Օգտակար է, ոչնչացնում է մոլախոտերը։

Բազմացում և զարգացում

Բնադրում է ծառերին։ Դնում է 19 մմ տրամագծով, կապտականաչավուն՝ դարչնավուն վրձնախազերով 4-5 ձու։ Թխսակալում է 12-13 օր, ձագերը ձվից դուրս են գալիս 13-14-րդ օրը։ Հարմարված է անազատ պայմաններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։