«Ամառային բախտակ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary
չNo edit summary
'''Ամառային բախտակը''' ({{lang-lat|Salmo ischchan aestivalis}}) կամ '''ամառային իշխանը''' [[սաղմոն]]ների ընտանիքի ձուկ է։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։ Տարածված է միայն [[Սևանա լիճ|Սևանա լճում]]:
==Արտաքին կառուցվածք==
 
Մարմինը գլանաձև է, երկարությունը` 30-40 (երբեմն մինչև 60) սմ։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Ատամներն ավելի թույլ են զարգացած։ Թեփուկները մանր են, կողագծում` 105-117, առավել հաճախ` 111-112 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում` 11-12: Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ։ Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները։ Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են։ Ի տարբերություն մյուս ենթատեսակների` ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր։
==Բազմացում և զարգացում==
Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները։ Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են։ Ի տարբերություն մյուս ենթատեսակների` ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր։
Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ, արուները` 3-րդ տարում, երբեմն ավելի ուշ։ Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում։
 
Բազմանում է մայիս-հուլիսին` լճի մեջ թափվող գետերի ([[Մասրիկ]], [[Մաքենիս]], [[Ծակքար]], [[Բախտակ]] ևն) գետաբերաներում ուր դրանց հարակից շրջաններում։ Բազմացումն սկսվում է ջրի 7-8 աստիճան և ավարտվում է 12-13 աստիճան ջերմաստիճանային պայմաններում։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 7.1 հազար ձկնկիթի, որի զարգացումը տևում է 45-55 օր։ Մանրաձկները գետում բնակվում են մինչև դեկտեմբեր։
==Սննդառություն==
 
Սնվում է ջրային իշուկներով, [[միջատ]]ներով և նրանց [[թրթուր]]ներով, երբեմն կենդանական պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով։
==Պահպանություն==
 
Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն։ Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող [[ձկնաբուծարան]]ներում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ։
 
[[Բնական միջավայր]]ում գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Ներկայումս [[Արարատյան դաշտ]]ի և [[Վայոց Ձորի մարզ]]ի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում ամառային բախտակի արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ։
 
== Գրականություն ==
 
*Հայաստանի բնաշխարհ, Հայկ. հանրագիտ. հրատ., 2006
 
== Տեսեք նաև ==
*[[Սևանի իշխան]]
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Սաղմոնազգիներ]]
[[Կատեգորիա:Քաղցրահամ ջրերի ձկներ]]
[[Կատեգորիա:Սևանա լճի ձկնատեսակներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ]]
24 967

edits