«Բուրունդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կատեգորիա
No edit summary
Տող 62.
Բուրունդին փոքր պետություն է Կենտրոնական Աֆրիկայում՝ Տանգանիկա լճի հարավարևմտյան ափին: Տարածքի մեծ մասը բլրապատ սարահարթ է, որի արևմուտքում ձգվում է 2000–2600 մ բարձրությամբ լեռնաշղթա: Կլիման մերձհասարակածային է: Խոշոր գետերն են Ռուվուվուն, Ականյարուն, Մալագարասին:
Բուրունդիի բնիկները պիգմեյներն են: Ավելի ուշ հաստատվել են բանտու ժողովուրդները: Երկիրը դարեր շարունակ եղել է բնիկ ժողովուրդների ընդհարումների թատերաբեմ: Այդ արյունահեղությունները հուտու և տուտսի էթնիկ խմբերի միջև վերսկսվել են 1990-ական թվականներին:
 
Ներկայումս բնակչության հիմնական մասը կազմում է բարունդի ժողովուրդը (հուտու՝ 85%, տուտսի՝ 14%), կան նաև բատվա պիգմեյներ, սուախիլներ, հնդիկներ և այլք:
 
Բուրունդին տնտեսապես թույլ զարգացած երկիր է: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Գլխավոր մշակաբույսը սուրճն է (արաբիկա տեսակը): Մշակում են նաև բամբակենի, թեյ, եգիպտացորեն, սորգո, յոդատու արմավենի, գետնանուշ, ծխախոտ և այլն: Զարգացած է արդյունաբերության վերամշակող (գլխավորապես գյուղատնտեսական հումքի) ճյուղը: Տանգանիկա լճում զբաղվում են ձկնորսությամբ:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}