«Կոտայքի սարավանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կոտայքի Սարավանդ'''-սարավանդ, գտնվում է Հայաստանում՝ Աբովյանի շրջակայքում: ==Աշխարհագրական...»:
 
Տող 6.
Կազմված է վերին պլիոցենի և պլեյստոցենի [[լավա]]ներից, լճային նստվածքներից և ժամանակակից ալյուվիալ-պրոլյուվիալ գոյացումներից: Ունի դեպի արմևմուտք և հարավ-արևմուտք ընդհանուր թեքություն, 1200—1500 մ բարձրություն, թույլ մասնատված, լավային ալիքավոր մակերևույթ: Տեղ-տեղ բարձրանում են 50—60 մ հարաբերական բարձրությամբ մնացորդային բլրակներ ու խարամային կոներ: Զգալի տարածում ունեն քարակարկառները: Հյուսիս-արևելքում, [[Գեղամա լեռներ]]ի լավաների տարբեր ծածկույթների կարերից բխում են Քառասունակն աղբյուրները: Կոտայքի սարավանդի հիմքում (Ավանի գոգավորության սահմաններում) կան կերակրի աղի հանքավայրեր: Կլիման չոր ցամաքային է՝ չափավոր ցուրտ ձմեռներով և տաք ամառներով, տարեկան տեղումները՝ 400—500 մմ: Բարձրադիր մասերում տարածված են բաց շագանակագույն, ցածրադիր մասերում՝ շագանակագույն և գորշ հողերը: Տիրապետում է չոր տափաստանային լանդշաֆտը՝ տեղ-տեղ տրագանտային և օշինդրային բուսածածկույթով: Բնական լանդշաֆտը կիսաանապատային և չոր տափաստանային է: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, արհեստական ոռոգման պայմաններում՝ պտղաբուծությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ:
 
[[Կատեգորիա:ՀայաստանՀայաստանի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]
{{ՀՍՀ}}