«Աղոթարարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Աղոթարարներ'''({{lang-lat|Mantodea կամ Mantoptera}}), միջատների կարգ։ Հայտնի է 2000, Հայաստանում՝ 5 տեսակ։ Առավե...»:
(Տարբերություն չկա)

17:38, 16 հունվարի 2014-ի տարբերակ

Աղոթարարներ(լատին․՝ Mantodea կամ Mantoptera), միջատների կարգ։ Հայտնի է 2000, Հայաստանում՝ 5 տեսակ։ Առավել տարածված է աղոթարար սովորականը (Mantis religiosa

Արտաքին կառուցվածք

Մեծ կամ միջին մեծության, խիստ երկարավուն մարմնով գիշատիչ միջատներ են։ Գլուխը եռանկյունաձև է, խիստ շարժուն։ Բերանային մասերը կրծող են։ Կրծքային առաջին զույգ բնորոշ գիշատիչ ոտքերը վերափոխված են բռնող վերջավորությունների, որոնց սրունքներն ու ազդրերը պատված են փշերով։ Որսին դարանակալելիս մարմինը ձգում են, առջևի ոտքերն ուղղում դեպի վեր (աղոթողի կեցվածքի է նման, այստեղից՝ անվանումը)։

Բազմացում և զարգացում

Զարգանում են թերի կերպարանափոխությամբ։ Ձվադրում են մեծ քանակությամբ օվալաձև խոշոր ձվակոկոնների մեջ։ Թրթուրները ձվերից դուրս են գալիս ուշ գարնանը և ամռանը զարգանալով՝ դառնում են սեռահասուն։ Տարվա մեջ տալիս են 1 սերունդ։

Սննդառություն

Վարում են ցերեկային կյանք, ջերմասեր են։ Սնվում են առավելապես լվիճներով, ճանճերով և այլ մանր միջատներով, մեծ չափերի աղոթարարները՝ նաև մորեխներով, թիթեռներով և այլն։ Որոշ խոշոր արևադարձային տեսակներ հարձակվում են նույնիսկ փոքր թռչունների, գորտերի և մողեսների վրա։ Ունեն պաշտպան, գունավորում։ Ոչնչացնում են վնասատու միջատներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։