«Կոստանդին Ա Բարձրբերդցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{միացնել|Կոնստանդին Ա Բարձրաբերդցի}}
'''Կոստանդին Ա ԲարձրբերդձիԲարձրբերդցի''' (Բարձրաբերդցի, Մավռիանցի, Վահրամի) ([[1180]], [[Բարձրաբերդ]] - [[մայիսի 9]], [[1267]], [[Հռոմկլա]]), Հայոց կաթողիկոս՝ 1221 թվականից: Սովորել է Մլիճի վանքում և Հռոմկլայի կաթողիկոսարանում, եղել Մլիճի (ենթադրաբար՝ նաև Բարձրբերդի) եպիսկոպոսը: Վարել է երկրի ամրապնդման ու հզորացման, Հայոց եկեղեցու միաբանության, ինքնուրույնության և անկախության քաղաքականություն:Օգնել է Կոստանդին պայլին՝ Կիլիկիայից վտարելու բոլոր լատինադավաններին: Զբաղվել է հոգեոր մշակութային գործունեությամբ, բացել է նոր դպրոցներ, հիմնել միաբանություններ, զարկ տվել գրչության կենտրոններին են: Մասնակցել է 1242 թվականի հայ-մոնղոլական բանակցություններին:1243 թվականին Վարդան Արհեչցու հետ Սսում հրավիրել է [[Կիլիկիա]]յի աշխարհիկ ու հոգեոր ներկայացուցիչների ժողով , որի ընդունած կանոններն ու սահմանումներն ընդարձակ շրջաբերականով հղել է (1246 թվակնին) Հայոց արևելքի նշանավոր վարդապետներին՝ հաստատելու:Այնուհետև,իր պատվիրակ բանագնաց [[Թեոդոս Վարդապետ]]ի միջոցով ստանալով մոնղոլ զորավար Անագուրակնոյնի (Անգուն) համաձայնությունը՝ նպաստավորել ու վերաշինել է տվել Արտազի Ս. Թադեոսի վանքը, հիմնել միաբանություն և այն դարձրել (1247 թվականին) թեմական կենտրոն: Հակոբ վարդապետ Կլայեցու միջոցով 1254 թվականին քաղաքական բանակցություններ է վարել հուն, կայսր Հովհաննես Վադակեսի ու Մանվել պատրիարքի հետ և առժամյա հանդարտություն հաստատել Կիլիկիայի ու [[Բյուզանդիա]]յի միջև: 1259 թվականին Հեթումի հետ մեկնել է Եդեսիա, հանդիպել Հուլավու խանի հետ և նպաստել հայ-մոնղոլական դաշինքի ամրապնդմանը: 1264 թվականի սկզբին Կոստանդին Ա Բարձրբերդձին և Հեթումը մերժել են [[Հռոմի պապ]]ի նվիրակի հարուցած դավանաբանական վիճաբանությունների խնդիրները: Նույնպիսի խնդիրներ է հարուցել նաև Կղեմես IV պապը 1265-1266 թվականներին: Սակայն Կոստանդին Ա Բարձրբերդձի պահպանել է հայադավան վարդապետությունը:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Հայոց կաթողիկոսներ]]
1802

edits