«Կինոնկար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
վիքիֆիկացում, ձևավորում, ոճակական ուղղումներ, ուղղագրական, կետադրություն, կատեգորիա, կաղապարներ, նյութերի ավելացում, ճշտումներ, փաստերի...
Տող 3.
 
Ներկայումս կինոնկարը ամենօրյա կենցաղի բաղկացուցիչ մաս է։ Սովորաբար կինոնկարը տևում է 90 - 120 րոպե (1,5 - 2 ժամ)։
 
== Պատմություն ==
Կինեմատոգրաֆի` [[կինոնկար]]ի որպես ժանր ծնունդը տեղի է ունեցել [[1895]] թվականի դեկտեմբերի 28-ին, երբ [[Կապուցիններ]]ի [[Գրանդ Կաֆե սրճարան]]ի սրահներից մեկում տեղի ունեցավ կինոնկարի առաջին սեանսը:
 
Կինեմատոգրաֆում առաջին քայլը տեղի է ունեցել [[1685]] թվականին, երբ հայտնագործվեց «կախարդական լուսամփոփը»` [[տեսախցիկ]]ը:
 
Երկրորդ քայլը կատարվել է [[1791]] թվականին [[Մայքլ Ֆարադեյ]]ի և նրա ընկերոջ` [[Մաքս Ռոջեր]]ի կողմից: Ամբողջ [[Եվրոպա]]ն աշխատում էր, որպեսզի ստեղծվեր մի սարք, որ կարող էր կենդանացնել նկարը: Ֆարադեյի սարքավորումը կոչվում էր ֆենակիստիսկոպ: Սարքավորմանը ամրացվում էր հաջորդական նկարների շարք: Գիտնական [[Ժոզեֆ Պլատո]]ն զբաղվում էր մի գործով, որը հնարավորություն կտար շարժումը բաժանել մի քանի փուլերի` մասերի, օրինակ` մարդու շարժումը: Երբ Ֆարադեյն իր ձեռքում ուներ այդ աշխատանքները, ֆենակիստիսկոպի ավարտուն տեսք ստանալուն շատ քիչ էր մնում:
 
Երրորդ քայլն արվեց [[1877]] թվականին: Այն հնարավոր դարձավ [[Լուի Դագեր]]ի և [[Ժոզե Նյեպսա]]յի աշխատանքների շնորհիվ: [[Կալիֆոռնիա]]յի կառավարիչ [[Լելանդ Ստենֆորդ]]ը և լուսանկարիչ [[Էդուարդ Մեյբրիջ]]ը մի հետքրքիր փորձ կատարեցին: Լելանդը սիրում էր ձիեր և բանավիճեց Մեյբրիջի հետ այն թեմայի շուրջ, թե արդյոք ձին թռիչքի ժամանակ պոկում է ոտքը գետնից: Նրանք գտան 60 տեսախցիկներ և շարեցին դրանք վազուղու երկու կողմերում` յուրաքանչյուր կողմում 30 հատ: Նրանց հակառակ կողմում կային փոքր կրպակներ, որտեղ գտնվում էին մարդկանց վերահսկող տեսախցիկները: Տեսախցիկի և կրպակի միջև ձգված էր [[ճոպան]]: Երբ [[ձի]]ն սկսում էր վազել և հասնում այդ հատվածին, որտեղ տեղադրված էին տեսախցիկները, ոտքով դիպչում էր պարանին, որից հետո սկսվում էր տեսախցիկի աշխատանքը և ստացվում [[ձի]]ու շարժման մի հատվածի պատկեր: Դա շարժումը մասերի բաժանելու առաջին փորձն էր: <ref>Վ․ Դարովսկի «Ռուսական կինեմատոգրաֆի պատմություն»</ref>
 
{{Պորտալ|Կինո}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կինոնկար» էջից