«Կոնստանդին Գունդստաբլ (14-րդ դար)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Կոնստանդին''', (ծննդյան թվականն անհայտ է մահացել է- 1329 թվականին, Կիլիկյան [[Հայաստան]]ի բանակի գունդստաբլ (սպարապետ) 1320 թվականից: Անչափահաս ԼեվոնԼևոն և թագավորի խնամակալ (թագավորահայր) և Կոռիկոս բերդի տեր [[Օշին]] պայլի եղբայրը,[[Հեթում]] Պաամիչի որդին: Համախմբելով հայրենասեր ուժերը՝ Կոնստանդինն ճնշեց ունիթորների ընդվզումները,հաջողությամբ ետ մղեց [[Եգիպտոս]]ի սուլթանության հարձակումները և ապահովեց երկրի պաշտպանությունը:Սակայն լատինամոլ Լևոն Ե, չափահաս դառնալով, ասպարեզից հեռացրեց իր քաղաքականությանն ընդդիմացող Կոնստանդինին, Օշին պայլին և Ալիծ թագուհուն: Նրանք սպանվեցին արքունի բերդեր յուրացնելու մեղադրանքով: Կոնստանդինի անունով հասել է 1325 թվականին գրված եղանակավոր երգոց ժամագիրք, որը կոչվում է Կցրդոց:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Հայ զինվորականներ]]