«Դեղաբույսեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  6 տարի առաջ
չ
չ
չ (→‎Հայաստանի դեղաբույսերը: կետադրություն)
Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրանց օրգաններում առկա քիմիական տարբեր բաղադրության [[օրգանական նյութեր]]ով ([[ալկալոիդ]]ներ, [[գլիկոզիդ]]ներ, [[սապոնիններ]], [[եթերայուղեր]], [[ֆլավոնիդներ]], [[աղաղանյութեր]], [[վիտամին]]ներ և այլն), որոնք ֆիզիոլոգական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա։ Բույսերում առաջացող կենսաբանական ակտիվ նյութերը կենդանի օրգանիզմի [[նութափոխանակություն|նյութափոխանակության]] արդյունք են, ուստի ավելի բնական ձևով են մասնակցում մարդու օրգանիզմի կեևսաքիմիական և այլ կենսաբանական շարժերին։ Բույսերում պարունակվող որոշ նյութեր ազդում են [[սպիտակուցներ]]ի կենսասինթեզի վրա, պայմաններ ստեղծում իմունային մարմինների սինթեզի համար, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական ռեակցիաները, [[ֆերմենտներ]]ի ակտիվությունը և այլն։
==Հայաստանի դեղաբույսերը==
[[պատկերՊատկեր:Մատենադարան դեղաբույսեր.JPG|left|300px|մինի|Դեղաբույսերը նկարագրող հայերեն մագաղաթ: Պահվում է [[Մատենադարան]]ում:]]
Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունն է թողել [[Եզնիկ Կողբացի]]ն, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են [[Մխիթար Հերացի]]ն և [[Ամիրդովլաթ Ամասիացի]]ն։
===Դեղաբույսերի տեսակները===
[[ՀՀ ֆլորա]]յում տարածված դեղաբույսերը կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունեցած առավելագույն ներգործությամբ. [[սիրտանոթային համակարգի հիվանդություններ]]ի դեպքում գործածվող դեղաբույսերից են [[կուժկոտրուկ]]ը, [[ծխաբույս]]ը, [[եղեսպակ]]ը, [[մատնոցուկ]]ը, [[գազ (բույս)|գազը]], [[նյարդային համակարգի հիվանդություններ]]ի դեպքում՝ [[շիկատակ]]ը, [[սև բանգի]]ն, [[կատվախոտ]]ը, [[դաղձ]]ը և այլն։ Արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց են [[սխտոր]]ը, [[հովվամաղախ]]ը, [[մորենի]]ն, [[ընկուզենի]]ն և այլն։ Միզամուղ հատկություն ունեն [[կուժկոտրուկ]]ը, [[կռատուկ]]ը, [[ճարճատուկ]]ը, [[դաշտային ձիաձետ]]ը, [[գիհի]]ն, [[եգիպտացորեն]]ը և այլն։ Լեղամուղ են [[մասրենի]]ն, [[կանթեղախոտ]]ը, [[անթառամ]]ը, [[գաղձ]]ը և այլն։ [[Ստամոքսի հիվանդություններ]]ի դեպքում օգտագործում են [[տուղտ]]ը, [[նշենի]]ն, [[հորթալեզու]]ն, [[ոսկեհազարուկ]]ը, [[հոն]]ը, [[մատուտակ]]ը, [[եզան լեզու]]ն, [[խատուտիկ]]ը, [[շնչառական ուղիների հիվանդություններ]]ի դեպքում՝ [[տուղտ]]ը, [[խուլեղինջ]]ը, [[դաղձ]]ը, [[ուրց]]ը, [[տատրակ]]ը և այլն։ Քրտնաբեր հատկություններ ունեն [[ազնվամորի]]ն, [[թանթրվենի]]ն, [[լորենի]]ն և այլն։ Ցավամոքիչ են [[ընձախոտ]]ը, [[շիկատակ]]ը, [[սև բանգի]]ն, [[կակաչ]]ը, [[արջընկույզ]]ը և այլն։
 
==Դեղաբույսերի կիրառությունը==
Հավաքած դեղաբույսեր դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում (բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են [[եթերայուղեր]] և հյութեր)։ Չորացած դեղաբույսերը օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ (հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար)։