«Ստանիսլավ Կոսիոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կոսիոր Ստանիսլավ Վիկենտևիչ''' (6(18).11.1889—26.2.1939), սովետական պետական և կուսակցական գործիչ: Կոմունիստական կուսակցության անդամ [[1907]]-ից: [[Փետրվարյան հեղափոխություն]]ից ([[1917]]) հետո եղել է կուսակցության [[Նարվա—Պետերգոֆյան շրջանային կոմիտե]]ի, [[ՌՄԴԲ(բ)Կ]] [[Պետրոգրադ]]ի կոմիտեի և նրա գործադիր կոմիտեի անդամ, մասնակցել է ՌՍԴԲ(բ)Կ VII (ապրիլյան) կոնֆերանսին և ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարին: Մասնակցել է [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխությանը]](1917): [[Ուկրաինա]]յի կոմկուսի ՈւԿ(բ)Կ կազմակերպիչներից է: [[1918]]-ին ընտրվել է [[ՈւԿ(բ)Կ]] ընդհատակյա աջափնյա կոմիտեի քարտուղար: 1919-ին ղեկավարել է ՈւԿ(բ)Կ ԿԿ Անդրճակատային բյուրոն, [[Դենիկին]]ի զորքերի թիկունքում տարվող ընդհատակյա աշխատանքները: [[1920]]-ին եղել է ՈւԿ(բ)Կ ԿԿ, 1922-ից՝ ՌԿ(բ)Կ ԿԿ [[Սիբիր]]յան բյուրոյի, 1925—28-ին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի քարտուղար, 1928-ից՝ ՈւԿ(բ)Կ ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1938-ի հունվարից՝ ՄՄՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ: Կուսակցության XII — XVII համագումարների պատգամավոր, XII համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ-ի անդամության թեկնածու, XIII — XVII-ում՝ անդամ: 1927-ից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1930-ից՝ անդամ: Կոմինտերնի VI, VII կոնգրեսների պատգամավոր: Ընտրվել է [[ԽՍՀՄ]] [[ԿԳԿ]] նախագահության անդամ: Պարգևատրվել է [[Լենինի շքանշան]]ով:
 
[[Կատեգորիա:անձինք այբբենական կարգով]]