«Սուեզի ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: : → ։ (68), ` → ՝ (19), → (348) oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: → (27) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
== Պատմություն==
Հեղափոխությունից հետո Եգիպտոսի կառավարությունը որոշում էր ընդունել Նեղոսի վրա՝ Ասուանի մոտ, վիթխարի ամբարտակ կառուցելու մասին։ Այն պետք է նպաստեր ոռոգելի հողատարածքների կտրուկ ընդարձակմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև զարգացող արդյունաբերության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրությանը։ Ասուանի ամբարտակաը ապահովելու էր ամբողջ Եգիպտոսի տնտեսական առաջընթացը և տնտեսական բարեփոխումների համալիր ծրագրերի իրականացումը։
Այս հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էին վիթխարի ֆինանսական միջոցներ, որոնցից զուրկ էր Եգիպտոսը։ Եգիպտական կառավարությունը դիմեց ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարություններին։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը հայտնեց, որ պատրաստ է Եգիպտոսին տրամանադրել 200մլն ԱՄՆ դոլար վարկ ամբարտակի կառուցման առաջի փուլի համար ։ Եվս 70 մլն ԱՄՆ դոլար համաձայնեցին տրամադրել ԱՄՆ-ն և Անգլիան։ Սակայն ԱՄՆ-ն, Անգլիան և Վերակառուցման և զարգացման բանկը հենց այնպես չէին տրամադրում այս գումարը։ Նրանք դրա դիմաց Եգիպտոսից երաշխիքներ էին պահանջում, որ նա կապված կմնա Արևմուտքի հետ և չի փորձի նայել խորհրդային բլոկի կողմը։ Բացի այդ, նրանք երաշխիքներ էին ուզում, որ Կահիրեն կմիանա Բաղդադի ռազմական պակտին, որը Եգիպտոսում համարում էին հետադիմաական վարչակարգերի ագրեսիվ խմբավորում և վճռականորեն մերժում էին նրան միանալ։ Համոզվելով, որ իրեն չի հաջողվի փոխել Եգիպտոսի դիրքորոշումը՝ ԱՄՆ-ն պաշտոնապես տեղեկացրեց Եգիպտոսին, որ հրաժարվում են նրան տրամադրել խոստացած 270 մլն վարկը։ Սակայն Եգիպտոսի կառավարությունը Գամալ Աբդել Նասերի գլխավորությամբ չվհատվեց և ի պատասխան Արևմուտքի այս որոշման՝ 1956թ. հուլիսի 26-ին դիմեց անսպասելի քայլի. ազգայնացրեց Սուեզի ջրանցքի ընկերությունը։ Նախատեսվում էր նրանից ստացվող եկամուտներն ուղղել Նեղոս գետի վրա Ասուանի ամբարտակի կառուցմանը, ինչպես նաև այլ տնտեսական ծրագրերի իրականացմանը։ Ընդ որում՝ հայտարարվեց, որ բաժնետերերը համապատասխան փոխհատուցում կստանան, իսկ Եգիպտոսը կհետևի 1888թ. Կոստանդնուպոլսի միջազգային համաձայնագրի պայմաններին և կապահովի ջրանցքով ազատ երթևեկություն։ Այս քայլը աջակցություն գտավ Արաբական երկրների լիգայի կողմից, աֆրիկյան և սովետական երկրների կողմից։ Սակայն ջրանցքի ազգայնացումը լուրջ վնաս հասցրեց Անգլիայի և Ֆրանսիայի շահերին։ Ուստի պատահական չէ, որ դրանից հետո Անգլիան և Ֆրանսիան փորձեցին զանազան միջոցներով ճնշում գործադրել , անգամ սպառնալ Եգիպտոսին։ Համոզվելով, որ Եգիպտոսի կառավարությունը որոշումը չի փոխի, նրանք սկսեցին բացահայտ պատրաստվել Եգիպտոսի վրա հարձակվելուն։
1956թ. օգոստոսի 16-ին Լոնդոնում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց խորհրդաժողով, որում քննարկվելու էր Սուեզի հարցը։ Նրանում մասնակցում էին 22 երկիր։ Խորհրդաժողովի ժամանակ առաջ քաշվեց երկու ծրագիր՝ հնդկական և ամերիկյան։ Հնդկական ծրագիրը, որում նախատեսվում էր Եգիպտոսի կողմից Սուեզի ջրանցքի հսկողության իրականացում, աջակցվում էր ԽՍՀՄ-ի, Ինդոնեզիայի և Ցեյլոնի պատվիրակությունների կողմից։ Ամերիկյան պատվիրակության ղեկավար Ջոն Դալլեսը իր ծրագրում առաջ էր քաշում ջրանցքի <<Միջազգային կառավարման>> տարբերակը, որը փաստորեն նշանակում էր Սուեզի ջրանցքի նախկին վիճակի վերականգնում այլ պիտակի տակ։ Դալլեսի ծրագիրը ստացավ ժողովի 18 մասնակիցների աջակցությունը։ Թուրքիայի ներկայացուցիչը հայտարարեց. <<Մենք կարծում ենք, որ Դալլեսի նախագիծը հանդիսանում է դրական հիմք Սուեզի ճգնաժամի խնդիրը լուծելու համար>>։
Ամերիկյան ծրագիրը աջակցող երկրները լիազորեցին Ավստրալիայի վարչապետին, որ նա մեկնի Կահիրե և Նասերին համոզի ընդունել <<Միջազգային կառավարման>> ծրագիրը։ 1956թ. սեպտեմբերի 9-ին Նասերի և Մենզեսի միջև ընթացող բանակցություններն ավարտվեցին անհաջողությամբ։
Սեպտեմբերի 10-ին Դալլեսը հանդես եկավ <<Սուեզի ջրանցքի օգտագործողների ընկերություն>> ստեղծելու նոր նախագծով։ Նասերը մերժեց նաև այս ծրագիրը։ Այնուամենայնիվ, ընկերություն ստեղծելու հարցը քննարկվեց սեպտեմբերի 19-21-ին տեղի ունեցած Լոնդոնյան երկրորդ կոնֆերենցիայում։
Ընկերությունը ստեղծվեց Լոնդոնյան երրորդ խորհրդաժողովում(սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 5-ը)։ Սակայն և' Անգլիան, և' Ֆրանսիան չէին կարող բավարարված լինել այս ամենով։ Նրանք ձգտում էին վերականգնել իրենց նախկին ազդեցությունը տարածաշրջանում և բոլոր բանակցությունները ընկերության վերաբերյալ դիտում էին իբրև Եգիպտոսի վրա հարձակումը քողարկելու միջոց։ Նրանք սկսել էին նախապատրաստել այս հարձակումը Իսրայելի հետ դեռևս 1956թ. սեպտեմբերից։ Բացի Սուեզի ջրանցքի խնդրից, Ֆրանսիան վախենում էր , որ Եգիպտոսի օրինակը Ալժիրի ազգային ազատագրական պայքարի խթաններից մեկը կհանդիսանա։ Դրան գումարվում էր նաև այն, որ Եգիպտոսը մեծ չափով ռազմական և դիվանագիտական օգնություն էր ցուցաբերում Ալժիրի ազգային ազատագրական պատերազմին(1954-1962թթ.)։ Անգլիան իր հերթին գտնում էր, որ Եգիպտոսի ռեժիմի տապալումը արգելակ կհանդիսանա տարածաշրջանի երկրների ազգային ազատագրական պայքարին։ Դեռևս մինչև Սուեզի ջրանցքի ազգայնացումը արևմտյան երկրներն աջակցում էին Իսրայելին՝ համարելով նրան արաբական երկրներին հակակշռող մի ուժ։
1956թ. հոկտեմբերի 22-ին Իսրայելի նախագահ Բեն Գուրիոնը Ֆրանսիայում՝ Փարիզի մոտակայքում, հանդիպում ունեցավ Անգլիայի արտաքին գործերի նախարար Ս. Լոյդի և ֆրանսիայի վարչապետ Գի Մոլլեի հետ ։ Հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենում խիստ գաղտնի պայմաններում, քննարկվեց Եգիպտոս համատեղ ներխուժման պլանը։ Իսրայելի՝ Եգիպտոսի վրա հարձակվելուց հետո Ֆրանսիան և Անգլիան նպատակ ունեին շարքից հանելու Եգիպտոսի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև խոստանում էին Իսրայելին պաշտպանել ՄԱԿ-ում։
1956թ. հոկտեմբերի 29-ին իսրայելական զորքերը ներխուժեցին Եգիպտոսի տարածք և սկսեցին շարժվել Սինայի թերակզու խորքերը՝ դեպի Սուեզի ջրանցք։ Իր հարձակումը Իսրայելը պատճառաբանեց ֆիդայիների ռազմական ճամբարները վերացնելու մտադրությամբ՝ Սինայի հյուսիսում ։ Իսրայելի հարձակումը սկսելու պահից ամբողջ արաբական աշխարհը պաշտպանեց Եգիպտոսին։ Սակայն ոչ մի արաբական երկրիր չհարձակվեց Իսրայելի վրա ` խաղաղությունը խախտելու համար: Հոկտեմբերի 30-ին Սինայ ուղարկված եգիպտական դիվիզիաները մտան կռվի մեջ Իսրայելի բանակի հետ: Իսրայելի հարձակում սկսելու հաջորդ օրը Եգիպտոսին և Իսրայելին ներկայացվեց վերջնագիր, համաձայն որի` մարտերը պետք է դադարեցվեին , և եգիպտական ու իսրայելական զորքերը պետք է հեռացվեին ջրանցքի երկու կողմերից 10 միլ հեռավորության վրա և պետք է թույլ տրվեր անգլոֆրանսիական զորքերի մուտքը Պորտ Սաիդ։ Իսրայելը , որի զորքերը այդ ժամանակ դեռ 200 կմ հեռու էին ջրանցքից, համաձայնեց ընդունել վերջնագիրը, սակայն չկանգնեցրեց զորքերի առաջխաղացումը։ Եգիպտոսը, սակայն, մերժեց վերջնագիրը՝ գտնելով, որ նրանում ներկայացված պահանջները դեմ են երկրի անկախությանը։ Իսրայելի առավելությունը իրեն զգացնել տվեց, և մինչև նոյեմբերի 2-ը նրան հաջողվեց գրավել Սինայի թերակղզին և Գազայի շրջանը։ Ցամաքային մարտերին զուգահեռ տեղի էին ունենում ծովային և օդային մարտեր։ Անգլիական և Ֆրանսիական ավիացիան հոկտեմբերի 31-ին սկսեց Կահիրեի, Ալեքսանդրիայի և ջրանցքի գոտու քաղաքների ռմբակոծումը, իսկ նոյեմբերի 5-ին և 6-ին զորք ափ հանեցին Պորտ-Սաիդում։ Ընդ որում՝ Անգլիան և Ֆրանսիան հայտարարեցին, որ իրենք միջամտել են եգիպտաիսրայելական պատերազմը կանխելու համար։ Իրականում Անգլիան և ֆրանսիան գտնում էին, որ Եգիպտոսը ներխուժումը դադարեցնելու համար կընդունի վերջնագիրը։ Արդյունքում Եգիպտոսում տեղի կունենա իշխանափոխություն, ինչի հետևանքով Նասերի կառավարությանը փոխարինելու կգա ավելի արևմտամետ կառավարություն, որը զիջումերի կգնա Սուեզի հարցում։ Պորտ Սաիդի մոտ դեսանտը մարտերի մեջ մտավ քաղաքի պաշտպանների հետ, իսկ մի մասն էլ շարժվեց հարավ՝ Իսմաիլիայի վրա։ Նոյեմբերի 7-ին անգլոֆրանսիական զորքերը գրավեցին Պորտ Սաիդը, սակայն փողոցային մարտերը շարունակվում էին։
Ագրեսիայից հետո ՄԱԿ-ը մի քանի անգամ քննարկեց ագրեսիայի հարցը և պահանջեց դադարեցնել այն։ Նույնիսկ Բաղդադի պակտի Անգլիայի դաշնակիցները՝ Իրանը, Իրաքը և Պակիստանը, քննադատեցին Եգիպտոսի վրա հարձակումը։ Իրաքը և Պակիստանը անգամ պահանջեցին հեռացնել Անգլիային Բաղդադի պակտից ։ Նոյեմբերի 4-ին Սովետական Միության կառավարությունը դատապարտեց ագրեսոր կողմի երկրներին միջազգային նորմերը խախտելու համար, իսկ նոյեմբերի 5-ին Սովետական Միության նախարարների խորհուրդի քարտուղար Ն. Բուլգանինը նոտա հղեց Անգլիային, Ֆրանսիային և Իսրայելին, որ եթե նրանք չդադարեցնեն ագրեսիան, ապա Սովետական Միությունը լի է վճռականությամբ <<ուժի գործադրումով կործանիչ հարված հասցնել ագրեսորներին և խաղաղությունը վերականգնել Արևելքում։>> ։ Ագրեսիան դադարեցնելու պահանջով հանդես եկավ նաև ԱՄՆ-ի նախագահ Էյզենհաուերը ։ Այսպիսով՝ ներխուժումից հետո ագրեսորները հայտնվեցին միջազգային մեկուսացման մեջ։ Նրանք ստիպված էին դադարեցնել հարձակումը և նահանջել։ Արդեն 1956թ. նոյեմբերի 7-ին եռյակ երկրները դադարեցրին իրենց ռազմական գործողությունները Եգիպտոսում, ապա կես ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, Եգիպտոսից իրենց զորքերը դուրս բերեցին Անգլիան և Ֆրանսիան, իսկ 1957թ. մարտին՝ Իսրայելը։ Այսպիսով՝ ագրեսորներին չհաջողվեց հասնել իրենց հիմնական նպատակին՝ ստիպել Եգիպտոսին հրաժարվել Սուեզի ջրանցքից և հնարավորության դեպքում փոխարինել Նասերի կառավարությունը ավելի արևմտամետ կառավարությամբ։
1956թ-ի պատերազմի ամենակարևոր արդյունքը այն էր, որ բրիտանական ու ֆրանսիական բանակների անհաջողությունը և նրանց ուժերի հարկադրաբար դուրսբերումը Եգիպտոսից խորհրդանշեց Մերձավոր Արևելքում եվրոպական (Անգլիայի և Ֆրանսիայի) օտար գերիշխանության դարաշրջանի ավարտը ։ Անգլիացի նշանավոր լեյբորիստ Ջոն Ստրեչին ժամանակին գրել է. <<1956թ. անհաջող ինքնաբերական ջանք գործադրվեց հետ շրջելու Մերձավոր Արևելքի ամբողջ գործընթացը, նորից օկուպացնելու Սուեզի ջրանցքի գոտին և վերկանագնելու Արևմուտքի տիրապետությունը արաբական աշխարհում։ Այս փորձը տևեց 3 շաբաթ և միայն արագացրեց քայքայման գործընթացը>> ։
 
Տող 28.
1. Հովհաննիսյան Նիկոլայ <<Արաբական երկրների պատմություն>>հատ.3-րդ, , Երևան 2006թ.
 
2. Կարապետյան Ռուբեն <<Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն>> Երևան 2003թ.
 
3. Андреев В.И., В Стране Пирамид, Москва 1972 г.
 
4. Ближневосточная политика великих держав и арабо-израильский конфликт, Нижний Новгород, Коллектив авторов, 2008.
 
5. Иванова И.И.<<Тупецко-Арабские отношения и их место в системе международных связей на Влижнем Востоке /1945-1983/>> Москва 1985 ,
 
6. Керуман Ахмед ,Восставшие арабы в битве за Порт –Саид, Москва 1958г.
Տող 40.
7. Киссинджер Г. Дипломатия // Пер. с англ. В. В. Львова / Послесл. Г. А. Арбатова. — М. 1997г.
 
8. Новеищая история арабских стран Африки 1917-1987 Москва 1990 г.
 
9. Политика США на Ближнем и Среднем Востоке (США и страны СЕНТО) / Отв. ред. Б.Г. Гафуров. М осква, 1960.