«Անտս Լայկմաա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
 
== Կենսագրություն ==
Անտս Լայկմաան ծնվել է Էստոնիայի [[Վիգալա (Էստոնիայի շրջան)|Վիգալա]] շրջանի [[Առաստե (գյուղ, Վիգալա շրջան)|Առաստե]] գյուղի Պայբա կալվածքում։ Նա աղքատ ընտանիքի տասներեքերորդ զավակն էր։ Դպրոց է հաճախել [[Վելիսե (գյուղ, Մյառյամաա շրջան)|Վելիսեում]], Հաապսալուում, [[Լիհուլա (քաղաք, Էստոնիա)|Լիհուլայում]]։ Մայրը մահացել է, երբ նա դեռ երեխա էր։ Նկարչությամբ հետաքրքրվել է վաղ տարիքից։ [[1891]] թ. առանց ապրուստի միջոցների ոտքով [[Ռիգա]]յից գնում է [[Դյուսելդորֆ]], որտեղ [[1891]]-[[1893|93]] և [[1896]]-[[1897|97]] թթ. բարեգործների օգնությամբ սովորել է Դյուսելդորֆի Արվեստի ակադեմիայում։ [[1897]]-[[1899]] թթ. աշխատել է [[Դյուսելդորֆ]]ում<ref>[http://www.vtallin.ru/tallin_page.php?id=46&code=Ants_Laykmaa Անտս Լայկմաայի ստեղծագործությունը]</ref>։ [[1899]] թ. աշնանը վերադարձել է [[Տալլին]]։ [[1900]]-[[1907]] թթ. որպես նկարիչ աշխատել է Տալլինում ու Հաապսալուում։ 1901 թ. նա հիմնում է էստոնական արվեստի առաջին ցուցահանդեսը։ [[1903]] թ. նա հիմնում է արվեստանոց, որ աշխատել է [[1903]]—[[1907]] և [[1913]]—[[1932]] թթ.։ [[1907]] թ. հիմնում է Էստոնական արվեստի միությունը (Eesti Kunstiselts)։
 
1904 թ. 38-ամյա Անտս Լայկմաան հանդիպում է իր կյանքի ամենամեծ սիրուն՝ 21-ամյա [[Մարիա Ունդեր|Մարիա Հակերին]], ով այն ժամանակ էստոնացի ամենահայտնի գրողներից մեկն էր։ Նույն տարում նա նկարում է Մարիայի երկու դիմանկարները, որ համարվում են Լայկմաայի լավագույն ստեղծագործություններից։ [[1907]]-[[1909|09]] թթ. նա հիմնականում [[Ֆինլանդիա]]յում էր բնակվում։ Ճանապարհորդում է Եվրոպայում, 1910-1912 թթ. ապրում է [[Կապրի]]ում ու [[Թունիս]]ում։ 1913-1931 թթ. Տալլինում աշխատում է որպես նկարիչ ու կերպարվեստի ուսուցիչ։ 1927 թ. ծնվում է նրա միակ դուստրը՝ Աինո Մարիան (հետագայում՝ Anu Kilpiö, մահ. է 1969 թ.)։ 1932 թ. Անտս Լայկմաան բնակություն է հաստատում Էստոնիայի [[Տաեբլա (Էստոնիայի շրջան)|Տաեբլա]] շրջանի [[Կադառպիկու (գյուղ, Տաեբլա շրջան)|Կադառպիկու]] գյուղում գտնվող իր կալվածքում, որտեղ ապրում ու աշխատում է մինչև մահ։ Նա երբեք չի ամուսնացել։ Մահացել է 1942 թ., թաղվել է Կադառպիկուում։ 1960 թ. նրա կալվածքում բացվել է նկարչի տուն-թանգարանը։
[[Պատկեր:Laikmaa majamuuseum.jpg|thumb|աջից|մինի|Անտս Լայկմաայի տունը Կադառպիկուում, այժմ` տուն-թանգարան]]
 
Տող 21.
Անտս Լայկմաան ստեղծագործել սկսել է որպես դիմանկարիչ («Ծեր Այտսամը» 1904)։ Նա ստեղծել է էստոնական մշակույթի շատ գործիչների դիմանկարներ, օրինակ՝ բանաստեղծուհի Մարիա Ունդերի (1904), կոմպոզիտոր Միյնա Հյարմայի (1904), դերասան Պաուլ Պիննի (1906) և այլոց դիմանկարները։ [[1903]] թ. ստեղծում է «Աղջիկը Լյաենեմաայից» հայտնի նկարը։ Նույն թվականին նկարում է [[Ֆրիդրիխ Կրեյցվալդ]]ի դիմանկարը։ 1913 թ. ստեղծում է իր լավագույն գործերից մեկը՝ «Սալմե» դիմանկարը, որում պատկերված էր իր զարմուհին։
 
1905 թ. գաղթում է [[Ֆինլանդիա]], որտեղ տարվում է բնանկարներով («Վալինկոսկի», 1909)։ Իր բնանկարների ու դիմանկարների մի մասը Լայկմաան ստեղծել է Կապրիում (1909—1910) («Անակապրիի համայնապատկերը», «Իտալացի տղայի դիմանկարը», «Mia Padrona» (1910) և այլն) և Թունիսում (1910—1913) ապրելու տարիներին։
 
Անտս Լայկմաան Էստոնիա բերեց իմպրեսիոնիզմը։ Նա մեծ դեր է ունեցել էստոնական արվեստի զարգացման գործում։ Անտս Լայկմաան եղել է [[Էստոնիայի ազգային թանգարան]]ի հիմնադիրներից մեկը։